1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզում


Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել 
Գեղարքունիքի մարզում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը փետրվարի 24-ին Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնում: Հերթական մարզային այցելության ընթացքում կառույցի ղեկավարը եղել է նաև Ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի Մարտունի-Վարդենիս բաժանմունքում, ինչպես նաև Գավառի նստավայրում:

«Արմենպրես»-ին  Հարկադիր կատարման ծառայությունից տեղեկացրին, որ Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադարձել է Գեղարքունիքի մարզային բաժնի խնդիրներին, ծառայողների աշխատանքային պայմաններին, ինչպես նաև կատարողական վարույթների իրականացման շրջանակում ի հայտ եկող այլ հարցերի, լսել Ծառայության Գերղարքունիքի մարզային բաժնի աշխատակիցների բարձրաձայնած խնդիրներն ու հարցադրումները:

Կառույցի ղեկավարն առանձնակի ուշադրություն է հրավիրել ոչ գույքային բնույթի, մասնավորապես՝ երեխայի համար ալիմենտի բռնագանձման, տեսակցությունների և երեխայի՝ մի ծնողից մյուսին հանձնմանն առնչվող կատարողական վարույթների իրականացմանը՝ հանձնարարելով խիստ ուշադիր ու հետևողական լինել կատարողական գործողությունների իրակացման ընթացքում: «Մենք պարտավոր ենք օպերատիվորեն արձագանքել քաղաքացիների յուրաքանչյուր դիմումին և կատարողական վարույթներն իրականացնել օրենքով սահմանված ժամկետում՝ խստորեն պահպանելով օրենքի տառը»,- ընդգծել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը: Անդրադառնալով այլ հարցերի՝ կառույցի ղեկավարը շեշտել է Ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի աշխատակիցների բարձր կարգապահությունը՝ նշելով, որ դա աշխատանքի արդյունավետության ապահովման առանցքային նախադրյալ է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]