Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կայացավ ԶԼՄ-ների շախմատի 3-րդ առաջնությունը

Կայացավ ԶԼՄ-ների շախմատի 3-րդ առաջնությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի ունեցավ ԶԼՄ-ների միջև կայանալիք շախմատի երրորդ առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 23 հայտավորված մասնակիցներից առաջնությանը մասնակցել են միայն 19 շախմատասեր: Հերթական տարին առաջնության հաղթող է դարձել «Голос Армении» թերթի թղթակից Վադիմ Մկրտչյանը: Երկրորդ տեղում Haymedia.am-ի ներկայացուցիչ Նարեկ Վարազդատյանն է, իսկ եռյակի վերջում «Ասպետ» թերթի խմբագիր Արթուր Բունաթյանը:

Մրցաշարի կազմակերպիչը Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան էր, իսկ հովանավորը՝ Երեւանի քաղաքապետարանը:

Մրցաշարը անցկացվել է մեկ օրվա ընթացքում` 7 խաղափուլով, արագ շախմատի կանոնակարգով: Յուրաքանչյուր պարտիայի համար մասնակիցներին հատկացվեց 10-ական րոպե ժամանակ, յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով: Մրցաշարի գլխավոր մրցավարն էր միջազգային կարգի մրցավար Նունե Վարդանյանը: 

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]