Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հանրապետության առաջատար դպրոցները քննարկել են տեսադասերի արդյունավետությունը

Հանրապետության առաջատար դպրոցները քննարկել են տեսադասերի 
արդյունավետությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ձևավորվել է աշխատանքային խումբ՝ ի կատարումն ՀՀ կառավարության՝ գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակում բնագիտական առարկաների տեսադասերի ապահովման, շաբաթական առնվազն մեկ դպրոցի հետ հաղորդակցային կապի իրականացման վերաբերյալ հանձնարարականի: «Արմենպրես»-ին կրթության եւ գիտության նախարարությունից տեղեկացրին, որ աշխատանքային խումբը գլխավորելու է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Պարբերական քննարկումների արդյունքում աշխատանքային խումբը, որտեղ ընդգրկված են էլեկտրոնային կրթության ոլորտում առաջավոր փորձ ունեցող դպրոցների տնօրենները, առաջարկել էր ընտրել հանրապետության 11 առաջատար  դպրոցներ, որոնք պատրաստ են օժանդակել աջակցության կարիք ունեցող հանրակրթական ուսումնական հաստատություններին: Մենթոր դպրոցները վերջին մի քանի ամիսներին համագործակցված աշխատում են շուրջ 4 տասնյակ գյուղական դպրոցների հետ, որոնք համատեղ աշխատանքային գրաֆիկ են մշակել՝ կազմակերպելով շաբաթական առնվազն մեկ տեսադաս:

Փետրվարի 25-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հրավիրվել է համաժողով՝ մենթոր և մենթի դպրոցների մասնակցությամբ, որտեղ քննարկվել են այս ընթացքում մենթոր և մենթի դպրոցների համագործակցության հաջողված փորձն ու առկա խնդիրները: Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը: Նախարարի տեղեկալն իր խոսքում ընդգծել է, որ կրթության մեջ հաջողությունները ընդհանուր որակ են ապահովում, եթե դրանք չեն կենտրոնանում մեկ առանձին կենտրոնում. «Յուրաքանչյուր դպրոց ունի իր յուրահատուկ խնդիրը. մեր խնդիրն է, որպես նախարարություն, գտնել այնպիսի լուծումներ, որ որևէ երեխա դպրոցում առկա որևէ խնդրի պատճառով դուրս չմնա ցանկացած առարկայից լիարժեք կրթություն ստանալու հնարավորությունից: Եթե որևէ դպրոցում չկա մասնագետ, կամ մասնագետ կա, սակայն, օրինակ, բացակայում է քիմիայի կամ ֆիզիկայի լաբորատորիան, դա չի նշանակում, թե այդ դպրոցում սովորող երեխան երբևէ չպիտի տեսնի լաբորատար փորձ: Մեր նպատակն է ստեղծարար և նորարար մոտեցումներով, ուժերի համախմբմամբ ապահովել արդյունք բոլորի համար: Այսինքն՝ եթե որևէ այլ դպրոցում կան այդ հնարավորությունները, ուրեմն տեխնիկական միջոցներով այն պետք է հասանելի լինի նաև մյուսներին»,- իր խոսքում նշել է ԿԳ նախարարի տեղակալը՝ շեշտելով, որ տեսադասերի մուտքը կրթական գործընթաց չի նշանակում ուսուցչի դերի նվազեցում:  «Ես վստահ եմ՝ որքան էլ մենք ապրում ենք տեխնիկական նորամուծությունների և բազմաթիվ աշխատանքների ռոբոտացման ժամանակաշրջանում, միևնույնն է, ուսուցչի անհրաժեշտությունը երբևէ չի նսեմանալու: Ուսուցիչը միշտ անհրաժեշտ է սովորողին. այդպես եղել է նախկինում, այդպես լինելու է ապագայում»,- ընդգծել է նախարարի տեղակալը՝ հավելելով, որ եթե որևէ կրթական ռեֆորմ ուղեկցվի ուսուցչի հեղինակության խաթարմամբ, ապա այն ի սկզբանե դատապարտված է ձախողման:

Մենթոր և համագործակցող դպրոցների ձևավորումը, ինչպես նշել է Դավիթ Սահակյանը, ամենևին չի նշանակում, թե մենթորները, ովքեր իրենց խմբերում ընդգրկված դպրոցներին աջակցելու առաքելություն են ստանձնել, նրանց ղեկավարն են կամ էլ վերադասը. «Նպատակը փորձի ընդհանրացումն է, որտեղ երկու կողմն էլ սովորելու բան ունեն միմյանցից»,- իր խոսքում շեշտել է Դավիթ Սահակյանը: Նախարարի տեղակալի խոսքով՝ տեսադասերի կազմակերպումը, որն այժմ իրականացվում է փորձնական նպատակով, դառնալու է կրթական հիմնական ծրագրի պահանջ, քանի որ դա ժամանակի հրամայական է: Համաժողովի ընթացքում մենթոր դպրոցները ներկայացրել են տեսադասերի կազմակերպման իրենց փորձն ու համագործակցող դպրոցների հետ աշխատանքի ձևաչափը, տեղի են ունեցել խմբային քննարկումներ: Համաժողովի հիմնական նպատակը փորձնական ծրագրի արդյունքների միջանկյալ քննարկումն է: Ծրագրի փորձարկումը՝ դպրոցների արդեն ձևավորված խմբերով, շարունակվելու է մինչև ուսումնական տարվա վերջ, որից հետո կկատարվեն հիմնական վերլուծությունն ու ամփոփումը: Նախատեսվում է, որ տեսադասերի արդյունավետության գնահատման արդյունքում այն գալիք ուսումնական տարվանից կմտցվի կրթական ծրագրերի մեջ՝ որպես հիմնական բաղադրիչ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]