Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ Նախագահի խոսքի ապացույցներն Ադրբեջանի այսօրվա կորուստներն են. Շարմազանով

 ՀՀ Նախագահի խոսքի ապացույցներն Ադրբեջանի այսօրվա կորուստներն են. 
Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը, հավատարիմ իր հանցագործ քաղաքականությանը, շփման գծում լարում է իրավիճակը՝ օգտվելով առիթից, որ Հայաստանը թևակոխում է ընտրական գործընթացների փուլ: Հակառակորդը գտնում է, որ դա իր համար լավ առիթ է սրել իրավիճակը, ինչը հանցագործ մտադրություն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով անցած գիշեր ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական հարձակման փորձին:

«Նման գործելաոճին ՀՀ Նախագահը Զինված ուժերի սպայական կազմի հետ հանդիպմանն արդեն պատասխանել է և նշել, որ որևէ ներքաղաքական գործընթաց չի ազդելու ԶՈՒ-ի մարտունակության վրա: Նախագահի խոսքի ապացույցները ցույց տվեցին Ադրբեջանի այսօրվա կորուստները, ինչի  մասին խոսում է նաև այդ երկրի պաշտոնական քարոզչությունը: Ադրբեջանական կողմի կորուստների ողջ պատասխանատվությունն ընկնում է այդ երկրի ալիևա-փաշաևական կլանի վրա»,- ընդգծեց Շարմազանովը՝ հավելելով, որ միջազգային հանրությունը պետք է տեղի ունեցածին արձագանքի հասցեական և իրերն իրենց անուններով կոչի:

Փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի: 

  

  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]