Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վենեսուելան դարձել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ձայնի իրավունքը կորցրած 6-րդ երկիրը

Վենեսուելան դարձել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ձայնի իրավունքը կորցրած 6-րդ 
երկիրը

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելան դարձել է վեցերորդ երկիրը, որը կորցրել է ձայնի իրավունքը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ անդամավճարները ժամանակին չվճարելու պատճառով: Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: «Եթե անդամ-երկրները չեն կարող վճարել, դրա հետ կապված համապատասխան գրառումներ կան ՄԱԿ-ի խարտիայում: Մենք այժմ խոսում ենք Կաբո-Վերդեի, Լիբիայի, Պապուա Նոր Գվինեայի, Սուդանի, Վանուատուի և Վենեսուելայի մասին»,-նշել է  Դյուժարիկը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ռիա.ռու-ն, վերջին երեք տարիների ընթացքում  Վենեսուելան երկու անգամ կորցրել է ՄԱԿ-ում իր ձայնի իրավունքը: Կազմակերպությանը նրա պարտքը հասել է 24 միլիոն դոլարի: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]