Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Այս տարի «Օսկար»-ի մեկ արձանիկի արժեքը մոտ 700 դոլար է. Forbes

Այս տարի «Օսկար»-ի մեկ արձանիկի արժեքը մոտ 700 դոլար է. Forbes

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինոաշխարհում ամենահեղինակավոր «Օսկար» մրցանակի արձանիկի գինն աճում է. այս տարի յուրաքանչյուր արձանիկի համար կազմակերպիչները վճարել են 696 դոլար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՏԱՍՍ-ը, հղում անելով Forbes-ին, գրում է, որ, այսպիսով` վերջին վեց տարվա ընթացքում արձանիկի գինը կրկնակի ավելացել է. 2011-ին մեկ «Օսկար»-ի արժեքը եղել է 400 դոլար:

Թեև մրցանակակիրները, պայմանագրի համաձայն, կարող են արձանիկը վաճառել միայն  մրցանակաբաշխության կազմակերպիչ Կինոարվեստի ակադեմիային ընդամենը մեկ դոլարով, սակայն զգալի թվով արձանիկներ հայտնում են շուկայում: 1999 թվականին մեկ արձանիկը վաճառվել է 1,5 միլիոն դոլարով:

Կինոարվեստի ինստիտուտը  մրցանակաբաշխության գոյության ընթացքում հանձնել է ավելի քան 3000 արձանիկ: Արձանիկի տեսքը երբեք չի փոխվում, այն կշռվում է 3,85 կգ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]