Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ադրբեջանական սադրանքներն այդ երկրի՝ 1991-1992թթ-ի քաղաքականության շարունակությունն են. քաղաքագետ

Ադրբեջանական սադրանքներն այդ երկրի՝ 1991-1992թթ-ի քաղաքականության 
շարունակությունն են. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի կողմից Արցախի հետ շփման գծում իրավիճակի սրումը սահմանային նոր լարված իրավիճակ է ստեղծել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ հավելելով, որ այս առումով  Ադրբեջանի քաղաքականությունը շարունակական է. այսօր էլ նույնն է, ինչ եղել է 1991-1992 թվականներին։ 

«Ադրբեջանցիները օգտագործում են ամեն հարմար առիթ, որպեսզի ցույց տան, որ թիրախի ընտրության հարցում որևէ սահմանափակում չունեն և հանգիստ կարող են կրակել խաղաղ բնակչության վրա։ Ռազմական հանցագործություններ կատարելու ձգտումը այսօր ևս դրսևորվում է, որի վերջին ամենացայտուն օրինակը եղել է Թալիշում, երբ ադրբեջանցի զինվորականների կողմից երեք ծեր մարդիկ էին խոշտանգվել»,- նշեց քաղաքագետը։ 
Նա կարևորեց, որ Ադրբեջանը մշտապես օգտագործում են այդ դաժանությունը և այդպիսով առաջ  տանում իր քաղաքական շահերը։ 

Փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու՝ հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ։ 

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր։ Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ։ Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում։ Հայկական կողմը զոհեր և վիրավորներ չունի։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]