Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Աթլետ Լևոն Աղասյանը հաղթել է Բալկանյան երկրների առաջնությունում

Աթլետ Լևոն Աղասյանը հաղթել է Բալկանյան երկրների առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աթլետիկայի հավաքական անդամ, 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից եռացատկորդ Լևոն Աղասյանը հաղթել է Բալկանյան երկրների առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` եռացատկի տղամարդկանց պայքարում Աղասյանը երրորդ փորձից գրանցել է 16.39 արդյունք և 12 մասնակիցների շարքում գրավել առաջին հորիզոնականը:

Երկրորդ տեղում բուլղար Ռումեն Դմիտրովն է, իսկ եռյակի վերջում հույն Դմիտրիուս Տիամիսը:

Բալկանյան երկրների առաջնությանը կմասնակցեն Լևոն Աղասյանը (եռացատկ), Տիգրան Մկրտչյանը (վազք), Երվանդ Մկրտչյանը (վազք), Արտակ Համբարձումյանը (հեռացատկ), Նարեկ Ղուկասյանը (վազք), իսկ աղջիկներից` Գայանե Չիլոյանը (վազք), Ամալիյա Շառոյանը (հեռացատկ), Լիլիթ Հարությունյանը (արգելավազք):

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]