Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արթիկում անցկացվեց «Տուֆաշխարհի ձմեռ» մարզամշակութային միջոցառումը

Արթիկում անցկացվեց «Տուֆաշխարհի ձմեռ» մարզամշակութային միջոցառումը

ԳՅՈՒՄՐԻ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արթիկի քաղաքապետի նախաձեռնությամբ փետրվարի 26-ին Արթիկում անցկացվեց «Տուֆաշխարհի ձմեռ»  մարզամշակութային միջոցառումը, ինչով վերականգնվեցին դրա հին ու բարի ավանդույթները

Արագածի ստորոտն ունի բոլոր պայմանները ձմեռային մարզաձևերը զարգացնելու համար։ «Տուֆաշենի ձմեռ»  միջոցառմանը մասնակցելու հայտ ներկայացվել էր ոչ միայն Արթիկից ու Արթիկի տարածաշրջանի համայնքներից, այլ նաև մարզկենտրոն Գյումրիից:

Մինչ միջոցառման մեկնարկը բոլորին ողջունեց Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը, ով խոստացավ՝  նմանատիպ միջոցառումները, որոնք կնպաստեն սպորտի ու ակտիվ հանգստի զարգացմանը, պարբերական բնույթ կկրեն:  «Ես ուրախ եմ, որ վերականգնվում է մի ավանդույթ, որ տարիներ շարունակ Արթիկի տարածաշրջանն ունեցել է»,- նշեց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը՝ բոլոր մասնակիցներին հաջողություն մաղթելով:

Այն մասին, որ նմանատիպ միջոցառումները, բացի մրցապայքարից, նաև հաճելի ակտիվ ժամանակ անցկացնելու առիթ են, նշեց նաև ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը՝ կարևորելով նաև սպորտի մասսայականացման գաղափարը:  

Արթիկի երաժշտական դպրոցների սաների ելույթներից հետո վառվեց ջահը: Ջահը վառելու պատիվը տրվեց Հայաստանի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի երիտասարդական առաջնության երրորդ մրցանակայիր Կորյուն Աստոյանին:

Ջահը վառելուց հետո մեկնարկեցին մարզական մրցումները 14 մարզաձևերում:

Դահուկավազք, պարանի ձգում, բազկամարտ, ըմբշամարտ, շախմատ և այլն՝  բոլոր մարզաձևերում էլ մասնակիցները շատ էին: Իր ուժերը դահուկավազքի մեջ փորձեց չափել նաև Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը:  Մրցումների ավարտից հետո վառված խարույկի շուրջ բոլորը շուրջպար բռնեցին, իսկ վերջում   լավագույն թիմերն ու տարբեր մարզաձևերի լավագույն երեք մասնակիցները պարգևատրվեցին:

Արմենուհի Մխոյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]