1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Դահուկորդ Սերգեյ Միքայելյանը 29-րդն է սկիաթլոնում

Դահուկորդ Սերգեյ Միքայելյանը 29-րդն է սկիաթլոնում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դահուկավազքի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սերգեյ Միքայելյանը սկիաթլոն ձևում զբաղեցրել է 29-րդ տեղը:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: «Սերգեյ Միքայելյանըի արդյունքը մեզ համար բարձր արդյունք է` հաշվի առնելով մեր ունեցած հնարավորությունները»,-ասաց Սարգսյանը:

Միքայելյանը մրցել է  Սկիաթլոն ձևում` 15 կմ դասական ոճ և 15 կմ ազատ ոճ, և գրավել է 29-րդ տեղը:

Հաջորդ մեկնարկը հայ մարզիկները կունենան փետրվարի 28-ին, որտեղ կմրցեն աղջիկները` 10 կմ դասական ոճ, իսկ մարտի 1-ին տղաները` 15 կմ դասական ոճ:

Ֆինլանդիայում մեկնարկած  դահուկավազքի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնում են հինգ մարզիկներ` Սերգեյ Միքայելյանը, Միքայել Միքայելյանը, Թադեւոս Պողոսյանը, Կատյա Գալստյանը եւ Աննա Մխիթարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]