Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 27.02.2017

Սպասվող լրահոս. 27.02.2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` փետրվարի 27-ին, լրանում է սումգայիթյան ջարդերի 29-րդ տարին:1988 թվականի փետրվարի 27-ին, 28-ին և 29-ին Բաքվից 25 կմ հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում հայերի նկատմամբ իրականացվեցին ջարդեր: Այդ 3 օրերի ընթացքում, ոչ ադրբեջանական, ոչ սովետական իշխանությունները չէին միջամտում: Միայն երրորդ օրը` փետրվարի 29-ին, քաղաք մտցվեց զորքը, սակայն առանց միջամտելու հրամանի: Պաշտոնական տվյալներով եղել է 27 սպանված, 100 վիրավոր, սակայն մասնագետները պնդում են, որ այդ թվերը հեռու են իրականությունից: Օրվա ընթացքում սպասվում են քննարկումներ, հիշատակի միջոցառումներ:

Ղարաբաղյան խնդրի շուրջ զարգացումները քաղաքագիտական դաշտի քննարկման օրակարգում են: Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, «Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր եւ նախագահ Արա Պապյանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյան, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը  կանդրադառնան ԵԽ պատգամավորների նկատմամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ Ադրբեջանի որոշմանը, ինչպես նաև սահմանային լարվածությանը: 

ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Ռազմավարական զարգացման գործակալություն» կազմակերպության միջև կստորագրվի փոխըմբռնման հուշագիր: Այն նախատեսում է համագործակցություն «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակում: Հուշագիրը կստորագրեն ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ նախագահ Մկրտիչ Այվազյանը:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում կամփոփվեն ՀՀ պետական մարմինների աշխատակիցների միջև անցկացված հրաձգության մրցումների արդյունքները, կանցկացվի պարգևատրման արարողություն: Մրցմանը մասնակցել են 33 պետական մարմինների, այդ թվում ՀՀ կառավարության և ՀՀ ազգային ժողովի աշխատակազմերի, ՀՀ նախարարությունների, ՀՀ ԿԱ պետական մարմինների և ՀՀ մարզպետարանների շուրջ 200 աշխատակիցներ:

Այսօր լրագրողների հետ կհանդիպի ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Պաշտպանը կներկայացնի Սահմանադրական օրենքի փոփոխությունները և պաշտպանի՝ օրենքով սահմանված նոր լիազորությունները:

Ի՞նչ խնդիրներ ունեն մարզային հեռուստաընկերությունները, արդյո՞ք վերջիններս փակման եզրին են: Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանը, «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը կներկայացնեն մարզային հեռուստաընկերությունների հետ կապված խնդիրները:

ՀՀԿ Կենտրոնական գրասենյակում  կանցկացվի  ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի առաջին հոսքի վկայագրերի հանձնման արարողությունը։ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի վկայագրերը կհանձնի ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը: Արարողությանը ներկա են գտնվելու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, հյուրեր:

Արմեն Աշոտյանը կհանդիպի նաև լրագրողների հետ «ՀՀԿ. նախընտրական Հայաստան» թեմայով: Արմեն Աշոտյանը կներկայացնի քարոզարշավի շրջանակում Հանրապետական կուսակցության անելիքները:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]