1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Nokia 3310 արդի մոդելի վաճառքները կսկսվեն 2017 թվականի երկրորդ եռամսյակում

Nokia 3310 արդի մոդելի վաճառքները կսկսվեն 2017 թվականի երկրորդ եռամսյակում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիայի HMD Global ընկերությունը (տիրապետում Է Nokia առեւտրանիշով սմարթֆոնների թողարկման թույլատրագրին) Nokia 3310 դասական կոճակավոր հեռախոսի արդի տարբերակի գլոբալ վաճառքները կսկսի երկրորդ եռամսյակում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ընկերության ներկայացուցիչներն այս մասին հայտարարել են Mobile World Congress 2017- ի շրջանակներում: 
Սկզբնապես Nokia 3310-ը թողարկվել Է 2000 թվականին, այս հեռախոսը հայտնի Է կուտակչի երկար կյանքով եւ ամրությամբ: Նորացված ապարատը կարող Է մեկ ամիս աշխատել լրալիցքավորումից հետո, դրա արժեքը կկազմի 49 եվրո:   
Բացի նորացված Nokia 3310-ից, 2017 թվականի երկրորդ եռամսյակում նաեւ կսկսվեն Android գործառական համակարգով (պատկանում Է ԱՄՆ-ի Google կորպորացիային) ֆիննական առեւտրանիշի սմարթֆոնների շարքի գլոբալ վաճառքները: 
Nokia 6 սմարթֆոնն արդեն թողարկվել Է Չինաստանի շուկայում, երկրորդ եռամսյակում դրա վաճառքները կսկսվեն ամբողջ աշխարհում՝ 229 եվրո գնով ստանդարտ տարբերակի համար եւ 299 եվրո սահմանափակ թողմարկման մոդելի համար գնով: Այդ ժամանակ Էլ կսկսվեն շարքի մյուս երկու սմարթֆոնների՝ Nokia 5-ի (189 եվրո) եւ Nokia 3-ի (139 եվրո) վաճառքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]