1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մշակվել է ԻՏՁՄ ռազմավարության 6 ուղղություն

Մշակվել է ԻՏՁՄ ռազմավարության 6 ուղղություն

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից անցկացվող հերթական «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումի շրջանակում ԻՏՁՄ անդամ կազմակերպությունների, ինչպես նաև Պաշտպանության նախարարության և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչները  քննարկել են Միության 2017-2021թթ երկարաժամկետ ռազմավարության գործողությունների պլանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԻՏՁՄ-ից, ՏՀՏ լիդերների հանդիպում ֆորումի ընթացքում հստակեցվել և սահմանվել է ՏՏ ոլորտի զարգացման ռազմավարական 6 ուղղություն: Դրանք են. Կրթություն և աշխատուժի ձևավորում, հայկական ՏՏ բրենդի ստեղծում (Why Armenia), ՏՏ ընկերությունների և ոլորտի շահերի պաշտպանություն, ռազմարդյունաբերություն, պետությունը՝ որպես պատվիրատու (E-government)  եւ ՏՀՏ բիզնեսի առաջխաղացում:

ՏՏ ոլորտի ներկայացուցիչները համապատասխան աշխատանքային խմբերով մշակել են վերոնշյալ ուղղությունների տեսլականը, հստակեցրել նպատակներն ու սահմանել խնդիրները: Աշխատանքային խմբերն առաջիկայում կշարունակեն ԻՏՁՄ ռազմավարության գործողությունների պլանի մշակումը:

«ՏՀՏ լիդերների հանդիպում» երկօրյա ֆորումին մասնակցել են շուրջ 60 ներկայացուցիչներ EIF, CQG, Macadamian, WEB, Ucom, Mentor Graphics, Grant Thornton, D-Link, Ev-Consulting, SFL, Instigate, Proximus, Leviathan, Masys, Niccoma Technologoes, VOLO, Apaga Technologies, Global.am, Impact Solutions ընկերություններից,  Անանիա Շիրակացու անվան կրթահամալիրից, Պաշտպանության նախարարությունից և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնից:

«ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը անցկացվում է ԻՏՁՄ-ի կողմից սկսած 2007թ-ից: ՏՀՏ առաջնորդների հանդիպման ընթացքում վեր են հանվում ոլորտի շահերի պաշտպանության հիմնական ուղղությունները, այդ թվում՝ պետության և մասնավոր հատվածի համագործակցությունը, տեխնոլոգիական կրթության ու աշխատուժի զարգացումը և այլն: Հանդիպում-Ֆորումը բացառիկ հարթակ է, որը հնարավորություն է տալիս ոչ ֆորմալ միջավայրում ինտերակտիվ երկխոսության միջոցով վերհանել ոլորտային խնդիրները, մշակել լուծումներ ապահովող ռազմավարություն: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]