1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սպասվող լրահոս. 02.01.2017

Սպասվող լրահոս. 02.01.2017

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Հայաստանը նախատեսում է Իրաքի Էրբիլ քաղաքում ստեղծել ՀՀ գլխաոր հյուպատոսություն:Այդ մասին ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 2-ի նիստի օրակարգում: Հիմք ընդունելով Հայաստանի և Իրաքի միջև հայտագրերի փոխանակման միջոցով ձեռք բերված համաձայնությունը՝ նպատակահարմար է Էրբիլում հիմնել ՀՀ գլխավոր հյուպատոսություն: Այս հարցից բացի կառավարության նիստի օրակարգում ներառված են մեկ տասնյակից ավելի հարցեր:

Փետրվարի 11-22-ը ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հավաքական թիմը մասնակցել է ՌԴ Պերմ քաղաքում կայացած «Պատանի հայրենասերների» 15-րդ միջազգային հավաքին: Մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոնղոլիայի, Չինաստանի, Տաջիկստանի հանրապետությունների, Ռուսաստանի Դաշնության 38 թիմ՝ ավելի քան 900 մասնակից: Հայաստանի թիմը «Պատիվ և արժանապատվություն» անվանակարգում ճանաչվել է հաղթող, պարգևատրվել՝ գավաթով և մեդալներով: Լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի թիմի մասնակիցները կներկայացնեն մասնակցության մանրամասները:

ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչական շենքում կբացվի վերակահավորված և սարքավորումներով հագեցած կենտրոն: Այն կահավորվել և սաքավորումներով հագեցվել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» ծրագրի աջակցությամբ: Ներկա կլինի ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին, ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար գեներալ Արմեն Աբրահամյանը և այլք:

«Կասպերսկի լաբորատորիա» ընկերությունը կազմակերպում է «Թվային աշխարհի սպառնալիքները» խորագրով քննարկում: Այն նվիրված է Հայաստանում օգտատերերի եւ բիզնեսի տեղեկատվական անվտանգությանը: Ներկա կլինի «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին:

Օդի ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ սկսվում է ձնհալը, որը կարող է հանգեցնել հեղեղումների: ՀՀ բնակավայրերը և մայրաքաղաք Երևանը որքանո՞վ են պաշտպանված հնարավոր հեղեղումներից: Բնապահպան, «Հանուն կայուն մարդկային զարգացման»ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը և ջրաօդերևութաբան Թրահել Վարդանյանը կխոսեն թեմայի շուրջ:

Մարտի 3-ը Գրողների միջազգային օրն է: Օրվան ընդառաջ Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը կհանդիպի լրագրողների հետ: Նա կխոսի գրողի դերի, գրականության ոլորտում առկա խնդիրների ու դրանց լուծմանն ուղղված անելիքների մասին:

Երևանում կկայանա «Հայկական պատմամշակութային ժառանգության պահպանությունը և համայնքների դերն այդ գործում» խորագրով սեմինար-քննարկում` Հայաստանի պատմական քաղաքների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]