Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Տնտեսագետը ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի ստորագրումը համարում է կենսական անհրաժեշտություն

Տնտեսագետը ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի ստորագրումը համարում է 
կենսական անհրաժեշտություն

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստան-Եվրամիություն նոր շրջանակային համաձայնագիրը հնարավորություն կտա ՀՀ-ին ամրապնդել իր ինքնիշխանությունը, ինչպես նաև անվտանգությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորության թեկնածու, տնտեսագետ Աշոտ Եղիազարյանն ասաց, որ այս փաստաթուղթը առաջ է նախկինում եղած փաստաթղթերից։ 

«Այս փաստաթուղթը շատ մոտ է ԵՄ ասոցացման համաձայնագրի բովանդակությանը։ Առևտրի և ներդրումների վերաբերյալ դրույթով առնվազն հիմք է ստեղծվում խորը և համապարփակ առևտրի համար։ Սա շատ կարևոր է, քանի որ մենք այժմ ունենք մի իրավիճակ, երբ ԵԱՏՄ անդամակցության համատեքստում ամռանը նախատեսվում է Մաքսային օրենսգրքի ընդունումը»,- նշեց Եղիազարյանը։ 
Նա նշեց, որ ԵՄ-ն չի հրաժարվել Հայաստանից, ինչն ամենակարևորն է։ Նրանք մեզ համարում են ընդհանուր տնտեսական, քաղաքական, մշակութային, իրավական տարածքի մաս։ Հայաստանի համար բացվում են լավ հեռանկարներ և ի դեմս ԵՄ-ի Հայաստանը ձեռք է բերում սեփական անվտանգության ևս մեկ երաշխավորի։ 
«Ստորագրվելիք նոր փաստաթղթով մեզ հատկապես հետաքրքրում է ոլորտային համագործակցությունը՝ էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, ավիացիայի ոլորտներում։ Համոզված եմ, որ նոր համաձայնագրով էներգետիկայի և տրանսպորտի բնագավառները Հայաստանում կարող են ստանալ նոր ծավալներ ու թափ»,- ասաց տնտեսագետը։ 
Ըստ Եղիազարյանի, եթե շրջանակային նոր համաձայնագիրը չստորագրվի, թե Հայաստանում, թե սահմանի վրա կարող ենք անկանխատեսելի զարգացումների ականատես լինել։ Նրա կարծիքով՝ եթե երկիրը նոր քաղաքական դաշնակիցներ ձեռք չբերի, ամեն ինչ ավելի բարդ կդասավորվի, և պարզապես կենսական անհրաժեշտություն է ստորագրել շրջանակային նոր համաձայնագիրը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]