Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 06.03.2017

Սպասվող լրահոս. 06.03.2017

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը պաշտոնապես տրված է: Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն արդեն ըստ ժամանակացույցի իրականացնում են քարոզարշավ: Այսօր` մարտի 6-ին, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամները կմեկնեն Տավուշի մարզ: Նրանք կլինեն Չինարիում, Բերդում և հանրությանը կներկայացնեն իրենց ծրագրային դրույթները:

Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների դատարանում կքննվի «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով թիվ 4 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Անդրիաս Ղուկասյանի դիմումը՝ կալանքը  գրավով փոխարինելու մասին։

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մարտի 6-7-ը պաշտոնական այցով կմեկնի Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ): Կառավարական պատվիրակությունը Բիշքեկ կմեկնի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Պատվիրակության կազմում են նաև ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը և այլք:

Արցախի հարցի շուրջ ծավալվող վերջին զարգացումներին, արցախա-ադրբեջանական շփման գծում լարվածությանը կանդրադառնա քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

ԵՊՀ-ում կբացվի «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ավանդական դարձած բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը: Այն կազմակերպում է ՀՀ սփյուռքի նախարարությունը՝ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ: Կանանց միջազգային օրվան նվիրված ցուցահանդես-տոնավաճառը կգործի մարտի 6-7-ը, ժամը 10:00-19:00-ը:

ԵՊՀ-ում կանցկացվի  պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի նախկին վարիչ, պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանի հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթ, ինչպես նաև մեծ հայագետ Նիկողայոս Ադոնցի «Երկեր»-ի 7-րդ հատորի շնորհանդեսը: Ներկա կլինեն ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կկայանա «Վարպետները կերտում են վարպետներ» խորագրով դասական համերգը: Համերգին կմասնակցեն Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղ.ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման ծրագրի անդամները:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]