Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Facebook-ն սկսել Է մակնշել այն նորությունները, որոնք օգտատերերն անհավաստի են համարել

Facebook-ն սկսել Է մակնշել այն նորությունները, որոնք օգտատերերն անհավաստի են համարել

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook-ն, ինչպես եւ խոստացել Էր, գործարկել Է գործառույթ, որի միջոցով օգտատերերը, որոնք կասկածել են, թե այս սոցիալական ցանցում հրապարակված լրատվական որեւԷ հաղորդագրություն անհավաստի Է կամ Էլ բացահայտ մտացածին, կարող են բացեիբաց հայտարարել այդ մասին: Այժմ նման հաղորդումների կողքին հայտնվում Է հատուկ նշան, որը վկայում Է, որ դրանում բերված տեղեկությունները դրանց ճշմարտացիության լուրջ կասկածներ են հարուցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:   
Ալգորիթմը գործում Է ճիշտ այնպես, ինչպես եւ ասել Էին Facebook-ի ներկայացուցիչները: Օգտատերերն, ովքեր կեղծ հաղորդագրություն են նկատել սոցցանցի նորությունների ժապավենում, քլիք են անում համապատասխան գրության մասերից մեկում՝ նշելով, որ տեղեկատվությունն իրենց կասկածելի Է թվում: Դրանից հետո նորությունն ստուգվում Է այն սոցիալական կայքերի եւ ընկերությունների փորձագետների կողմից, որոնք համագործակցում են սոցցանցի հետ եւ զբաղվում են փաստերի ստուգմամբ:    
Եթե տեղեկատվությունն անհավաստի կամ կասածներ հարուցող Է ճանաչված, ապա սոցցանցում այդ հաղորդագրության տակ կպատկերվի կարմիր քառակուսու նշան՝ ներսում եռանկյունով եւ  հրամայական նշանով: Ցանկության դեպքում օգտատերը կարող Է անցնել հղմանը եւ կարդալ, թե ինչու այս կամ այն պատմությունը չի համապատասխանում ճշմարտությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]