1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Շփման գծում լարվածությունը քաղաքագետը կապում է Ադրբեջանում քաղաքական և սոցիալական գործընթացների հետ

Շփման գծում լարվածությունը քաղաքագետը կապում է Ադրբեջանում քաղաքական և 
սոցիալական գործընթացների հետ

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում թշնամական քաղաքականությունը դարձել է քաղաքական և սոցիալական գործընթացները առաջ տանող շարժիչ ուժ: «Արմենպրես»- հաղորդմամբ` մարտի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Ըստ նրա` արցախա-ադրբեջանական շփման գծում լարվածությունը պայմանավորված է մի քանի պատճառներով, որոնք Ադրբեջանում ունեն թե΄ ներքին, թե΄ արտաքին  բնույթ:

«Այնտեղ տեղի է ունենում իշխանական համակարգի արժեքների վերադասավորում, ինչի արդյունքում Ադրբեջանում մեծ ազդեցություն ունեցող Փաշաևների ներկայացուցիչ Մեհրիբան Ալիևան դարձել է այդ երկրի առաջին փոխնախագահ։ Երկրորդ կարևոր խաղացողները նախիջևանյան կլանի ներկայացուցիչներն են, ովքեր շարունակում են պայքարել իրենց դիրքերի համար»,- ասաց քաղաքագետը:

Մելիք-Շահնազարյանի խոսքով` ներկայումս Ադրբեջանում աշխատանք է տարվում Նախիջևանի գերագույն մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովին նույնպես երկրի փոխնախագահ նշանակելու ուղղությամբ:

«Այս խնդիրը լուծելու համար Նախիջևանում պետք է նույնպես սահմանադրություն փոխվի, ինչը ենթադրում է քաղաքական երկար գործընթաց։ Կարծում եմ, քանի այս ներքաղաքական վերադասավորումը շարունակվում է, քանի ամրապնդվում է Փաշաևների և նախիջևանյան կլանի դաշինքը հետագա իշխանություն ձևավորելու և ուժեղ պահելու համար, Ադրբեջանի նախագահը մշտապես փորձելու է արտաքին սպառնալիքներով շեղել իր ժողովրդի ուշադրությունը»,- ասաց ընդգծեց քաղաքագետը:

Ըստ Մելիք-Շահնազարյանի` Ադրբեջանը, սահմանում լարվածություն ստեղծելով, ցանկանում նաև ներքին լսարանին շեղել սոցիալտնտեսական խնդիրներից:

Վերջին շրջանում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարվածության աճ է գրանցվել:

Հակառակորդը շփման գծի ողջ երկայնքով ականանետերից, նռնականետերից ու խոշոր տրամաչափի գնդացիրներից ինտենսիվորեն կրակ արձակելով՝ խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]