1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Զենքի վաճառքը պահպանում է Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները. Կիսիլյով

 Զենքի վաճառքը պահպանում է Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները. 
Կիսիլյով

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը Ռուսաստանից զենքը գնում է «կայուն արժույթով», իսկ Հայաստանի դեպքում իրավիճակը բոլորովին այլ է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ռոսիա սեգոդնյա»  տեղեկատվական գործակալության ղեկավար Դմիտրի Կիսիլյովն ասաց, որ Ռուսաստանն աշխարհում երկրորդն է զենքի մատակարարման առումով:

Նա ընդգծեց, որ Ռուսաստանի Դաշնությունը զենք է մատակարարում միջազգային շուկա, որտեղից էլ Ադրբեջանը, և ոչ միայն, գնում են այդ զենքը։

«Քաղաքականացնել պետք չէ։ Այդ առևտուրը պահպանում է Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները։ Գործնական հարաբերությունները ավելի լավ են, քան հարաբերությունների բացակայությունն առհասարակ: Ռուսաստանը զենք վաճառելով Ադրբեջանին՝ կառավարում է Ադրբեջանը»,- ասաց Կիսիլյովը և շեշտեց, որ կառավարում այս համատեքստում նշանակում է նաև վերահսկում։

Նրա խոսքով՝ հարաբերությունների բացակայությունը վերահսկողության բացակայությունն է, և եթե իրենք կապ ունենան` կարող են նաև ազդել նրանց վրա: Կիսիլյովն ասաց, որ հաղորդակցությունն ավելի լավ է, քան դրա բացակայությունը:

Նրա խոսքով` պետք չէ մոռանալ, որ Հայաստանը նույնպես զենք է ստանում Ռուսաստանից, և այդ զենքը ոչ միշտ է «կայուն գումարի» դիմաց ստանում։ «Ռուսաստանը կայուն գումար է ստանում Ադրբեջանից, զարգացնում իր ռազմաարդյունաբերական համալիրն ու զենք ուղարկում Հայաստան»,- ասաց Կիսիլյովը։

Ըստ նրա` Ռուսաստանը ստիպված է պահպանել հավասարակշռությունն այս տարածաշրջանում, և չի կարելի մոռանալ, որ զենքն ինքն իրեն չի կրակում, այլ կրակում են մարդիկ։ Բանախոսի խոսքով` նման պարագայում չկա որևէ քաղաքական բաղադրիչ, իսկ եթե կա, ուրեմն այն տարածաշրջանում հավասարակշռություն ապահովելու համար է արվում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]