Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 07.03.2017

Սպասվող լրահոս. 07.03.2017

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Աջակցություն Հայաստանի գործարար կանանց: Այսօր` մարտի 7-ին, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կտրվի Հայաստանում «Գործարար կանայք» ծրագրի պաշտոնական մեկնարկը: Մասնակիցները կներկայացնեն «Գործարար կանայք» ծրագիրը, նպատակներն ու գործունեության շրջանակները: Անդրադարձ կկատարվի կին ձեռներեցության հնարավորություններին ու մարտահրավերներին: Ներկա կլինի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը և այլք:

Ամփոփվում են «Լուսավոր սահման» նախագծի շրջանակում իրականացված աշխատանքները: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը, «Երիտասարդ ինժեներների ասոցիացիա» ՀԿ նախագահ, «Լուսավոր սահման» նախագծի համակարգող Հովհաննես Կարապետյանը, «Շտիգեն» ընկերության տնօրեն, «Լուսավոր սահման» նախագծի համակարգող Հայկ Շեկյանը կներկայացնեն մանրամասներ: «Լուսավոր սահման» նախագծի նպատակն է հաղորդակցության արշավի և դրամահավաքի միջոցով սահմանամերձ բնակիչների համար ձեռք բերել լուսադիոդային լամպեր:

Կանանց տոներին ընդառաջ, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) Հայաստանի ղեկավար Դեբորա Գրիզերը կայցելեն Հայ-ամերիկյան առողջության կենտրոն: Նրանք շնորհավորելու են կենտրոնի աշխատակիցների և ի դեմս նրանց՝ բոլոր հայ կանանց մարտի 8-ը:

Լրագրողների հետ կհանդիպի «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը: Նա կխոսի սահմանային լարված վիճակի, հակառակորդի ակտիվացման և ձեռնարկվող անհրաժեշտ միջոցառումների մասին:

Փաստաբանների պալատի ներսում խմորումները շարունակվում են: Փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Արամազդ Կիվիրյանը և Տիգրան Աթանեսյանը հանդես կգան հայտարարությամբ: Նրանք կներկայացնեն Փաստաբանների պալատի նոր զարգացումները, ինչպես նաև կխոսեն փաստաբանների նկատմամբ հետապնդումների մասին: Նշենք, որ Փաստաբանների պալատի խորհրդի ընտրություններն անցկացվել են փետրվարի 11-ին:

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփում է սպառողական շուկայում 2017թ-ի հունվար-փետրվար ամիսների գնային փոփոխությունները: Ո՞ր ապրանքներն են էժանացել, որո՞նք թանկացել: Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը կներկայացնի մանրամասներ:

Լրագրողների հետ կհանդիպի Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը։ Նա կանդրադառնա Վերին Լարսի ավտոտրանսպորտային բեռնափոխադրումների խնդիրներին ու դրանց հնարավոր լուծման ուղիներին:

Ազգային գրադարանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում Ազգային գրադարանի արվեստի գրականության և ոչ գրքային հրատարակությունների բաժնի աշխատակից Հասմիկ Առաքելյանը կներկայացնի զեկույց՝ նվիրված ֆրանսահայ նկարիչ, Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ, միջազգային մրցանակների դափնեկիր Գառզուի կյանքին ու գործունեությանը: 2017թ. հունվարին լրացավ Գառզուի ծննդյան 110-ամյակը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]