1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Քաղաքագետը հետընտրական բուռն զարգացում չի կանխատեսում

Քաղաքագետը հետընտրական բուռն զարգացում չի կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ, Սերգեյ Մինասյանը բացառում է Հայաստանի կոմունիստական կուսակցության մուտքը խորհրդարան: «Իրականում, բացառությամբ մեկ կամ երկու քաղաքական ուժերի, որոնց գաղափարախոսական, քաղաքական մոտեցումները միգուցե տարբերվում են մնացած այլ քաղաքական ուժերից, մնացածի մոտ շատ մեծ տարբերություն չենք տեսնում, չնայած որ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ առանձնահատուկ ինչ-որ մի բան են փորձում ներկայացնել:  Այս ընտրությունները կարելի է համեմատել հետխորհրդային դաշտում տեղի ունեցած այլ գործընթացների հետ, երբ անձանց եւ քաղաքական ուժերի ռեսուրսային հնարավորություններն ավելի կարեւոր դեր են կատարում, քան քարոզչական, գաղափարախոսական մեխանիզմները: Կարծում եմ՝ այն ուժերը, որոնք հստակորեն հայտնվելու են խորհրդարանում, հանրապետականներն են, դաշնակցականները, «Ելք» եւ «Ծառուկյան» դաշինքները. այստեղ պարզապես ձայների խնդիրն է, սակայն կասկած չկա, որ կհայտնվեն խորհրդարանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սերգեյ Մինասյանը: Խորհրդարանական շեմը հաղթահարելու առումով մի փոքր խնդիր կարող է առաջանալ Ազատ դեմոկրատների, «Հայկական վերածնունդ» կուսակցության, ինչպես նաեւ Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան դաշինքի մոտ, որը, քաղաքագետի խոսքով, լուրջ քաղաքական ճնշման տակ է:

«ՀԱԿ-ի առումով մի փոքր դժվար է. օրինակ՝ փորձում է արցախյան հարցի շուրջ տարբերվող մոտեցումներ ունենալ, սակայն այդքան էլ տարբերվող չէ, քանի որ այն ներկայացնում է իր խաղաղության ծրագիրը, որը Հայաստանն ունի բանակցային սեղանում: Դա  իրականում ներկայացվում է Մադրիդյան սկզբունքների գաղափարի շուրջ է այն դեպքում, երբ  Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ  Մադրիդյան սկզբունքները կարող ենք ընդունվել որպես հիմք հետագա բանակցություններում: Հասկանալի է, որ առանձնապես մեծ տարբերություն չի կարող լինել, եւ թե ՀԱԿ-ի, թե իշխանականների կողմից ներկայացվող անվտանգը չի կարող լինել,  քանի դեռ տեսանելի ապագայում Ադրբեջանը չի ընդունելու այդ բանակցային գործընթացը՝ ներկայացված համանախագահների կողմից»,-նշեց նա:

Մինասյանը կարծում է, որ քաղաքացիների մեջ լինելու է հստակ մի զանգված, որը զերծ է մնալու ընտրակաշառքներ վերցնելուց եւ առաջնորդվելու է քաղաքական ուժերի գաղափարախոսական մոտեցումներով:  «Ընտրակաշառքների հարցը հատկապես շրջաններում է խնդիր լինելու, քանի որ այնտեղ կաշառքը կարող է նաեւ այլ ձեւերով լինել»,-  ասաց քաղաքագետը:

Քաղաքագետը հնարավոր է համարում հետընտրական զարգացումները, սակայն չի կարծում, որ դրանք շատ բուռն ընթացք կունենան:

«Կարծում եմ՝ պայքարն այդքան նյարդային ու էմոցիոնալ չի գնում, որ հետընտրական զարգացումները լինեն նույնպիսին: Գլխավոր ինտրիգը կլինի քաղաքական ուժերի բաժանումը, որը ձայների տարբերությամբ կարող է փոխվել հետագայում»,-եզրափակեց նա:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան ապրիլի 2-ին, իսկ նախընտրական քարոզարշավը մեկնարկեց մարտի 5-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]