Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 10.03.2017

Սպասվող լրահոս. 10.03.2017

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` մարտի 10-ին, տեղի կունենա Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասի հանդիպումը: Հանդիպումից հետո երկու երկրների արտգործնախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:  Օրվա երկրորդ կեսին Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասը կայցելի Երևանի պետական համալսարան, որտեղ հանդես կգա դասախոսությամբ:

Հայաստանում պաշտոնապես կբացվի Իրանի արտադրանքի համապատասխանության գնահատման մարմինների ներկայացուցչական գրասենյակ: Այն նոր խթան կհանդիսանա հայ գործարարների կողմից դեպի Իրան արտահանման ծավալների մեծացման համար: Ներկա կլինեն ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, ՀՀ գյուղատնտեսության նախարարները, արդյունաբերողների և գործարարների միությունների ներկայացուցիչները:

Եվս մեկ կենտրոնի բացման մասին: Երևանում պաշտոնապես կբացվի «Արևային էներգիայի իրազեկման կենտրոն»-ը: «Արփի Սոլար» ընկերությունն իր գործունեության 5 տարիների արդյունքում հիմնում է արևային էներգիայի իրազեկման կենտրոն՝ նպատակ ունենալով խրախուսել արևային էներգիայի օգտագործումը՝ հանուն երկրի կայուն ապագայի: Ներկա կլինի «Արփի Սոլար» ընկերության հիմնադիր տնօրեն Հայկ Չոբանյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը և այլք։

Գարնանը սովորաբար սրվում են սիրտ-անոթային հիվանդությունները, այդ իսկ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս լինել ուշադիր և հետևել բժշկի ցուցումներին: ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը կներկայացնի հիվանդացության  տվյալները, ինչպես նաև կանդրադառնա սիրտ-անոթային հիվանդությունների ստենտավորման գործընթացին:

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում Կանանց միջազգային օրվա առթիվ ՀՀ սփյուռքի նախարարության, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ նախաձեռնությամբ և սիրիահայ երեխաների մասնակցությամբ տեղի կունենա «Մայր իմ անուշ» խորագրով համերգ: Միջոցառմանը  կմասնակցի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

 

Մարտի 10-ին լրանում է հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ստեփան Ջրբաշյանի ծննդյան 100-ամյակը: Նշանակալի է Ստեփան Ջրբաշյանի ներդրումը հայկական օպերետի և երաժշտական կոմեդիայի բնագավառում: Հայաստանի ազգային գրադարանը և Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի կազմակերպում են միջոցառում` նվիրված Ստեփան Ջրբաշյանի ծննդյան 100-ամյակին:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]