Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 16.03.2017

Սպասվող լրահոս. 16.03.2017

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Ավիացիոն անվտանգության որակի վերահսկման հարցը գործադրի ուշադրության կենտրնում է: Այսօր` մարտի 16-ին, կայանալիք ՀՀ կառավարության նիստում գործադիրը կհաստատի Հայաստանի քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագիրը:

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը կամփոփի ՀՀ նախագահի այցը Մոսկվա և կանդրադառնա միջազգային ու տարածաշրջանային խնդիրներին:

Սյունիքի Տաթև համայնքի Շինուհայր կենտրոնում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ու համայնքների զարգացմանն աջակցող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները կծանոթանան Տաթև խոշորացված համայնքում իրականացվող ծրագրերի ընթացքին: Համայնքին տրամադրվող տեխնիկական միջոցների և սարքավորումների գնման ընդհանուր արժեքը կազմում է 166 մլն դրամ:

Երևան է ժամանելու Ուկրաինայի դատախազության ազգային ակադեմիայի պատվիրակությունը՝ ռեկտոր Իվան Պրիսյաժնյուկի գլխավորությամբ: Հայաստանի արդարադատության ակադեմիայի և Ուկրաինայի դատախազության ազգային ակադեմիայի միջև կստորագրվի համագործակցության պայմանագիր:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեը հանդես կգան մամուլի ասուլիսով: Նրանք կներկայացնեն պարենային անվտանգության վիճակը Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում:

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մարտի 16-17-ը տեղի կունենա տարեկան ընդհանուր ժողով: Մի շարք բաժանմունքներ կներկայացնեն 2016թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները:

Երկու և ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողները կստանան ուսման վարձերի փոխհատուցման հավաստագրեր։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամն ուսումնառության ամբողջ ընթացքում փոխհատուցում է առկա ուսուցման համակարգի բակալավրիատում սովորող և երկու ու ավելի երեխա ունեցողների ուսման վարձը:

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում մեկնարկում են «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» մարտ ամսվա կինոցուցադրությունները: Վարդենիկի մշակույթի տանը կցուցադրվի «Վարդապետի լռությունը» ֆիլմը /ռեժիսոր Վիգեն Չալդրանյան/:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]