1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ռազմատեխնիկական առումով Ադրբեջանի համար նոր ռազմական գործողությունների դիմելը դժվարացել է

Ռազմատեխնիկական առումով Ադրբեջանի համար նոր ռազմական գործողությունների 
դիմելը դժվարացել է

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ակնհայտ է, որ ռազմատեխնիկական եւ ռազմաքաղաքական առումով նոր ռազմական գործողությունների դիմելը դժվարացել է Ադրբեջանի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման դիտարկում արեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: «Եթե ադրբեջանցիներն ի վիճակի լինեին իրավիճակի նոր էսկալացիայի գնալ, որը չի բացառվում, բայց նաեւ պահանջում է որոշ ռեսուրսներ եւ հնարավորություններ, ապա ամենահարմար ժամանակահատվածը նրանց համար կլիներ մինչեւ ընտրությունները, բայց տեսնում ենք, որ ադրբեջանական կողմը չգնաց դրան, ավելին նույնիսկ լարվածությունն է ինչ-որ չափով նվազել»,-ասաց նա:

Քաղաքագետի կարծիքով՝ համեմատաբար հանդարտ իրավիճակը նախեւառաջ պայմանավորված է փետրվարյան ձախողված դիվերսիոն գործողություններով եւ դրանց հետեւանքներով: «Բացի դրանից ունենք մի իրավիճակ, երբ հայկական կողմը հստակ մեսիջներ է ուղարկել ադրբեջանական կողմին, որ նույնիսկ փոքր էսկալացիայի դեպքում Հայաստանը պատրաստ է ավելացնել այդ էսկալացիան»,-եզրափակեց Սերգեյ Մինասյանը:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան ապրիլի 2-ին: Մեկ տարի առաջ՝ 2016 թվականին, ճիշտ նույն օրը Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկեց լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման ենթարկվեցին ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ին, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում երկկողմ համաձայնությամբ դադարեցվեց կրակը, սակայն Ադրբեջանը ապրիլյան պատերազմին հաջորդող օրերին եւ ամիսներին պարբերաբար շարունակել է խախտել ձեռք բերված հրադադարի ռեժիմը: Իսկ փետրվարի 25-ին շփման գծի միանգամից երկու՝ հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկեց հարձակման փորձ։ ՊԲ-ն երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշեց առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտեց ելման դիրքեր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]