1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԵՄ-ն Facebook-ին, Google-ին եւ Twitter-ին մեղադրել Է սպառողների իրավունքների խախտման մեջ. Reuters

ԵՄ-ն Facebook-ին, Google-ին եւ Twitter-ին մեղադրել Է սպառողների իրավունքների խախտման մեջ. Reuters

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության իշխանությունները Facebook, Google եւ Twitter ընկերություններին մեկ ամիս են տվել, որպեսզի դրանք ծառայությունների մատուցման պայմանները համապատասխանեցնեն սպառողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ եվրոպական օրենսդրությանը, այլապես ընկերություններին սպառնում են տուգանքներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters-ը՝ վկայակոչելով իրադրությանը ծանոթ մի աղբյուր: 
Գործակալության տվյալներով՝ անցյալ տարվա դեկտեմբերին իշխանություններն ընկերություններին են ուղարկել նամակներ՝ ծանուցումներով, որ սոցիալական ցանցերի կողմից ծառայությունների մատուցման որոշ պայմաններ հակասում են սպառողների իրավունքների պաշտպանության եվրոպական օրնեսդրությանը:  
Օրինակ՝ իշխանությունները քննադատության են ենթարկել այն փաստը, որ օգտատերերը չեն կարող իրենց բնակության երկրում դատարան դիմել, այլ պարտավոր են այդ նպատակով մեկնել Կալիֆոռնիա, որտեղ գտնվում են ընկերությունների գրասենյակները:   
Գործակալության աղբյուրի խոսքով՝ ընկերությունների ներկայացուցիչներն առաջարկել են խնդրի լուծման որոշ ուղիներ եւ արդեն մարտի 16-ին դրանք քննարկել են Եվրոպայի իշխանությունների հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]