Չինաստանը 200 հազարով կկրճատի ցամաքային զորքերի թվակազմը
10:23, 20 Մարտ 2017
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՉԺՀ-ն Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի (ԶԺԱԲ) բարենորոգման ընթացքում կարող Է ավելի քան մեկ քառորդով կրճատել ցամաքային զորքերի թվաքանակը, ինչը կազմում Է շուրջ 200 հազար զինծառայող: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Հոնկոնգի South China Morning Post թերթը՝ վկայակոչելով զինված ուժերում սեփական աղբյուրի:
Հրատարակության տվյալներով՝ Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի ցամաքային զորքերի 18 համազորային բանակներից հինգը կկազմացրվեն: Այդ միավորումների զինծառայողները կարձակվեն պահեստ կամ կփոխադրվեն այլ զորատեսակներ՝ մասնավորապես, ռազմաօդային ուժեր, ռազմածովային ուժեր կամ վերջերս իրականացված բարենորոգումից հետո կազմավորված հրթիռային զորքեր:
2015 թվականի նոյեմբերին ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը հայտնել Է ՉԺԱԲ-ում գալիք ընդգրկուն բարենորոգումների մասին: Բացի մինչեւ 2018 թվականը 300 հազարով զինված ուժերի թվակազմի կրճատումից (մինչեւ 2 միլիոն զինծառայող), վերափոխումները կվերաբերեն նաեւ ՉԺԱԲ-ի կազմակերպական-հաստիքային կառուցվածքին եւ պետք Է ավարտվեն 2020 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում