Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հաքերները «կոտրել են» Microsoft-ի եւ Apple-ի գործառական համակարգերը հարյուրավոր հանդիսականների աչքի առաջ

Հաքերները «կոտրել են» Microsoft-ի եւ Apple-ի գործառական համակարգերը հարյուրավոր հանդիսականների աչքի առաջ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի Վանկուվեր քաղաքում Pwn2Own 2017 ցանցահենների ամենամյա մրցման շրջանակներում տեղեկատվական անվտանգության բնագավառի հետազոտողների թիմերը հարյուրավոր հանդիսականների աչքի առաջ «կոտրել են» Microsoft Windows-ի եւ Apple MacOS-ի գործառական համակարգերը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով TechWorm-ին: 
Փորձարկումների առաջին օրը Qihoo360 թիմը «կոտրել Է» MacOS-ը՝ ճեղքվածք գտնելով միջուկում եւ ստանալով գաղտնի տեղեկատվություն մուտք գործելու հնարավորություն: Դրա համար մասնագետներն 10 հազար դոլար են ստացել մեկ միլիոն դոլարի ընդհանուր մրցանակային հիմնադրամից: Նույնքան գումար Է բաժին հասել Chaitin Security Research Lab թիմին, որը կարողացել Է «կոտրել» MacOS-ն այլ խոցելիության միջոցով: 
Windows գործառական համակարգը «կոտրել են»360 Security եւ Team Sniper թիմերի մասնագետները: Դրանցից յուրաքանչյուրը վաստակել Է 15 հազարական դոլար:
55 հազար դոլարի վարձատրության դիմաց Team Sniper-ի եւ Sword Team-ի հետազոտողները նաեւ «կոտրել են» Microsoft Edge -ի բրաուզերը, իսկ Chaitin Security թիմը խոցելիություն Է գտել Mozilla Firefox-ում: 360 Security-ին 35 հազար դոլար Է բաժին հասել Safari-ն «կոտրելու» համար:   
Pwn2Own-ն ցանցահենների ամենամյա մրցաշար Է, որը 2007 թվականից տեղի Է ունենում CanSecWest տեղեկատվական անվտանգության խորհրդաժողովի շրջանակներում: Մասնակիցները պետք Է սահմանափակ ժամանակում «կոտրեն» որոշակի սարք կամ ծրագիր, ինչից հետո դրամական վարձատրության դիմաց գտած խոցելիությունը ներկայացնեն արտադրողին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]