Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախի էկոնոմիկայի փոխնախարարը Ստեփանակերտի օդանավակայանի չգործելը կապում է միջազգային ճնշումների հետ. aysor.am

Արցախի էկոնոմիկայի փոխնախարարը Ստեփանակերտի օդանավակայանի չգործելը 
կապում է միջազգային ճնշումների հետ. aysor.am

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտի օդանավակայանը չի գործում ոչ թե այն պատճառով, որ Ադրբեջանի կողմից կան ճնշումներ, այլ, որ միջազգային կառույցների կողմից են ճնշումներ նկատվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Արցախում անցկացվող բլոգերների միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը«Ոչ ոք չի կարող ասել, թե երբ այս հարցը կլուծվի: Բայց մենք այլ ճանապարհով ենք գնացել և երկրորդ ճանապարհն ենք կառուցել, որը Արցախը կապում է Հայաստանին: Դա Ստեփանակերտ-Մարտակերտ-Քարվաճառ-Սոթք ճանապարհն է, որը թույլ է տալիս մեծացնել այցելությունների հոսքն Արցախ»,- aysor.am-ի հաղորդմամբ՝ ասել է նա:

Դիտարկմանը, թե ինչո՞ւ չի կարող օդանավակայանը գործել ոչ թե միջազգային ֆորմատով, այլ պարզապես Երևան-Ստեփանակերտ չվերթներ իրականացնելով՝ Սերգեյ Շահվերդյանը նշել է. «Որովհետև այդ հարցով զբաղվող միջազգային կառույցները դա նպատակահարմար չեն համարում: Միևնույն ժամանակ մենք այն ամբողջովին անգործունակ չենք կարող համարել, որովհետև հիմա ուղղաթիռային հաղորդակցություն է իրականացվում Հայաստանի հետ, որի համար թույլտվություն չի պահանջվում: Այս տեսանկյունից կարող ենք ասել, որ օդանավակայանը գործում է, պարզապես քաղաքացիական ինքնաթիռներ թռիչք չեն կատարում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]