Հասարակական

Անհայտ անձինք բրոնզագույն ներկով ներկել են Հովհաննես Շիրազի արձանը

1 րոպեի ընթերցում

Անհայտ անձինք բրոնզագույն ներկով ներկել են Հովհաննես Շիրազի արձանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Մալաթիա Սեբաստիա համայնքի «Սուրբ Երրորդություն» եկեղեցու մոտակա՝ «Երիտասարդություն» զբոսայգում գտնվող Հովհաննես Շիրազի արձանն անհայտ անձինք ներկել են բրոնզագույն ներկով: Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայությունից հայտնեցին, որ կատարվածի վերաբերյալ տեղեկատվություն ստացել են եւ դատապարտում են հուշարձանների նկատմամբ նման վերաբերմունքը:

«Հովհաննես Շիրազի արձանը հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված չէ, սակայն Երեւան քաղաքի հուշարձանների պահապանը եղել է տեղում, արձանագրել վիճակը: Այդ մասին գրավոր կիրազեկվի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարությունը և ՀՀ մշակույթի նախարարությունը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի հասարակայնության և լրատվության հետ կապերի բաժնի վարիչ Մարինե Ավանեսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում