Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Մարտ

Արթուր Բաղդասարյանը Նոր Նորքի ընտրողներին ներկայացրեց իրենց կուսակցության ձեռքբերումները


ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայկական վերածնունդ»-ը Նոր Նորքի բնակիչներին ներկայացրեց կուսակցության նախընտրական ծրագիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ելույթի ժամանակ ներկաներին առաջարկեց քվեարկել իրենց օգտին, քանի որ իրենք մրցունակ գաղափարներ են ներկայացնում, երկրի առաջընթաց են երաշխավորում:

«Մենք ասում ենք, որ եթե հաղթենք, Հայաստանում շատ լուրջ և արագ, լուսավոր փոփոխություններ տեղի կունենան: Վերջին հինգ տարում մենք հինգ պատգամավոր ենք ունեցել Ազգային ժողովում, ովքեր եղել են ամենաակտիվը: Ամենաշատ օրենքների հեղինակն ենք եղել` 200 օրենք: Ինչքան բան կանենք, եթե մենք շատ լինենք »,- ասաց Արթուր Բաղդասարյանը` առանձնացնելով ՀՎԿ-ի կողմից հեղինակած մի քանի օրենքների արդյունքները:

Նա նաև հավելեց, որ իրենք գրագետ, մրցունակ թիմ են և առաջարկում են ուժեղ ծրագիր, որը հաշվարկված է ներկայացվել: Բաղդասարյանի խոսքով` իրենք երկար տարիներ պայքարում է, սակայն Աստված դեռ հնարավորություն չի տվել, որ ունենան իրական իշխանություն, չնայած որ իրենք այդ ուժն ունեն, ինչպես նաև ունեն ազգի աջակցությունը: ՀՎԿ առաջնորդն անդրադարձավ նաև ընտրակաշառք վերցնողներին ու հորդորեց վերցնելու դեպքում էլ ճիշտ քվեարկեն: Նա ներկաներին խնդրեց առաջիկա տաս օրը դառնան իրենց քաղաքական թիմի ակտիվ քարոզիչները:

«Բացատրեք մարդուն: Մարդ կա մոլորյալ է` չի հասկանում: Հարկավոր է, որ նրանց ավելի մտածող, մտահոգ մարդը բացատրի, որ ընտրելու են երկրի բարձրագույն իշխանություն: Վերջինս պետք է գրագետ, կրթված, ժողովրդի ապագայով մտահոգված լինի: Բոլորիդ խնդրում եմ ակտիվ աշխատեք և մենք ապրիլի 3-ին միասին կտոնենք հայ ազգի հաղթանակը»,- ասաց նա:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ