1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վստահ եմ, որ մեր գրպանի գումարն ամեն օր աճելու է. ՀՀ վարչապետ

Վստահ եմ, որ մեր գրպանի գումարն ամեն օր աճելու է. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը շրջում է բոլոր մարզերով, գույքագրում ճանապարհների խնդիրները: Այդ մասին Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: 

«Սահմանվելու են առաջանահերթությունները և բոլոր համայնքներին հստակ ասելու ենք՝ ձեր ճանապարհն այսինչ ժամանակահատվածում է վերանորոգվելու: Կարող է ձեր դուրը չգալ, որ ձեր ճանապարհը այսինչ ժամանակահատվածում է վերանորոգվելու, բայց այս պահին մեր գրպանի գումարը սա է: Սակայն, տնտեսության զարգացման այն ծրագիրը, որը ներկայացրել է կառավարությունը, ենթադրում է և ես վստահ եմ, որ մեր գրպանի գումարն ամեն օր, մեկ տարի անց աճելու է» «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արմավիրի մարզի բնակիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Վարչապետի խոսքով, այսօր կառավարությունն ունի եկամուտների հավաքագրման մեծ աճ. այս տարվա առաջին երկու ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 10,9 տոկոսի աճ, 16 միլիարդ դրամով ավելի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]