1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վարչապետը դրական է գնահատում կառավարության 6 ամիսների աշխատանքը

Վարչապետը դրական է գնահատում կառավարության 6 ամիսների աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն առաջիկայում կներկայացնի գործադիրի գործունեության վեցամսյա հաշվետվությունը: ՀՀԿ-ի նախընտական քարոզարշավի շրջանակներում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ, ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը: «Գնահատելով կառավարության 6 ամսվա աշխատանքի արդյունքները` կարող եմ հավաստիացնել, որ այս պահի դրությամբ որևէ պակաս բան չունենք: Մենք արդեն վերլուծություն կատարել ենք և հաշվետվությունը կներկայացնենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց վարչապետը:

Վարչապետի խոսքով՝ արձանագրվել է արդյունաբերության երկնիշ աճ,  տնտեսական ակտիվության` 6.5 աճ, խմիչքի արտադրության ոլորտում` 150 տոկոս աճ: Աճ է գրանցվել  նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության ոլորտներում,  հաջողություններ կան հարկային ու մաքսային համակարգում և  կոռուպցիոն ռիսկերի նվազման ուղղությամբ: «Մենք կարծում ենք, որ լավ հայտ ենք ներկայացրել, ունենք ծրագիր, վստահ ենք, որ այն կիրագործվի: Վստահ ենք, որ չեք կարող մեզ մեղադրել, որ ինչ ասում ենք, չենք անում: Ունենք ներքին համոզմունք, որ կարող ենք շատ բան անել, բայց պետք է մենք ինքներս փոխվենք»,-ասաց վարչապետը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հիշեցրեց, որ դեկտեմբերից սկսել են ծրագիր, առաջարկել են համայնքներին տալ հինգ տարվա զարգացման ծրագիր: Նրա գնահատմամբ` եթե համայնքային կառավարումը չկայանա,  փոփոխություն չեն կարող անել:

Վարչապետը ցավով նկատեց, որ համայնքներում դեռևս չեն պատրաստել ծրագրեր, թեև ինքը երեք ամիս անդադար այդ մասին է խոսում: Նա նշեց, որ համայնքներում իրեն ծրագրեր առաջարկելու փոխարեն կտուրների վերանորոգրամ հետ կապված հարցեր են տալիս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]