Գերմանիայում եւ ԱՄՆ-ում մեկնարկում են Գերգիեւի եւ Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրախաղերը
12:28, 22 Մարտ 2017
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վալերի Գերգիեւը եւ Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգան Գերմանիայում եւ ԱՄՆ-ում. Նվագախումբը՝ մաեստրո Գերգիեւի ղեկավարությամբ, մարտի 22-ից մինչեւ 29-ը Մյունխենում կտա չորս համերգ, ամերիկյան հյուրախաղերն ապրիլի 2-ին կսկսվեն Նյուարքում եւ կշարունակվեն Նյու Յորքի Քառնեգի-հոլում, որտեղ նվագախումբը երկու համերգ կտա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Մարիինյան թատրոնի մամուլի ծառայությունը:
Մարտի 22-ի եւ 23-ի համերգների ծրագրում, որոնք կկայանան Մյունխենի Հասթայգ ֆիլհարմոնիայի թեմում, բավարական կոլեկտիվը՝ Գերգիեւի ղեկավարությամբ, կկատարի «Այծամարդի հետկեսօրյա հանգստի» նախերգանքը, ինչպես նաեւ Շուբերտի եւ Մալերի Չորրորդ սիմֆոնիաները:
Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ մաեստրո Գերգիեւի ամերիկյան հյուրախաղերը կսկսվեն ապրիլի 2-ին Նյուարքում: Նյու Ջերսիի Կատարողական արվեստների կենտրոնի բեմում կհնչի Շտրաուսի «Դոն Ժուան» սիմֆոնիկ պոեմը, Ռավելի Դաշնամուրի համար ռե մաժոր կոնցերտը նվագախմբի հետ եւ Բեթհովենի Երրորդ սիմֆոնիան:
Նվագախմբի ապրիլի 3-ի եւ 5-ի համերգները կանցկացվեն աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներից մեկում՝ Նյու Յորքի Քառնեգի հոլում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում