1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սպասվող լրահոս. 23.03.2017

Սպասվող լրահոս. 23.03.2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Գործադիրը հավանության կարժանացնի «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հայեցակարգը: Այս հարցը ներառված է այսօր` ապրիլի 23-ին, կայանալիք կառավարության նիստի օրակարգում: Հայեցակարգի նպատակը կամավորական գործունեության օրենսդրական կարգավորման համապատասխան հիմքերի և ուղղությունների մատնանշումն է: Օրակարգային մեկ այլ հացով էլ գործադիրը կքննարկի Հայաստանի միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարությունը:

Ընթերցասեր հասարակությանը կներկայացվեն ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ և պատվերով հրատարակված մի շարք գրքեր: Ելույթ կունենան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը և ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Շնորհանդեսին կմասնակցեն անվանի գիտնականներ, քաղաքագետներ, թուրքագետներ, լեզվաբաններ, հասարակական գործիչներ, մտավորականներ:

«Ֆրանկոֆոնիայի տասնհինգ օրերը 2017» միջոցառումների շրջանակում Երևանում կանցկացվի տնտեսական ուղղվածության հանդիպում՝ «Ֆրանկոֆոն ստարտափերը և թվային նորարարությունը» խորագրով: Ելույթ կունենա Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատրյան:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Ադրբեջանն առաջարկել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի թեկնածությունը: Դրա վտանգների, հետևանքների, ինչպես նաև հայկական կողմի անելիքների մասին կխոսեն քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը, բանասիրական գիտությունների դոկտոր Ազատ Եղիազարյանը:

Առողջապահության ոլորտում 2017թ-ի պետպատվերն ինչպե՞ս է բաշխվել և ինչպիսի՞ վերահսկողություն է իրականացվում։ ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ծաղիկ Վարդանյանը կանդրադառնա պետպատվերի ոլորտում առկա հիմնական խնդիրներին ու մտահոգություններին, պետպատվերի համակարգի առողջացմանն ուղղված քայլերին։

2016 թվականի մարտի 23-ին, 65 տարեկան հասակում կյանքից հեռացավ մեծանուն օպերային երգիչ և բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանը: Այսօր նրա շիրմի մոտ տեղի կունենա հիշատակի արարողություն: Երեկոյան էլ Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Գեղամ Գրիգորյանի հիշատակին նվիրված համերգային երեկո: Ելույթ կունենան մաեստրո Գրիգորյանի ընկերներն ու աշակերտները:

«Պարարվեստի զարգացման» կրթամշակությային հիմնադրամը ներկայացնում է 2 պրեմիերա՝ «Տեսիլաժամեր» և «Տրիպտիխ» ժամանակակից բալետային ներկայացումները: Դրանք արդեն իսկ հաջողություն են ունեցել արտասահմանում՝ մասնակցելով հանրահայտ «Diana Vishneva Context» միջազգային ժամանակակից պարի փառատոնին և Հարավային Կովկասի ժամանակակից պարի և փորձառական արվեստի միջազգային փառատոնին:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի, սպորտի մասսայականացման ծրագրի շրջանակում կազմակերպում է «Մանկական աթլետիկան դպրոցներում» մասսայական միջոցառումը: Կմասնակցեն Երևան քաղաքի Դավթաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Ավան, Նոր Նորք և Կենտրոն համայնքների հանրակրթական դպրոցների 6-րդ դասարանի աշակերտները:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]