1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Լոնդոնի թիրախավորումը նշանակում է ԻՊ-ի ահաբեկչական գործողությունների տարածքի ընդլայնում. արաբագետ

Լոնդոնի թիրախավորումը նշանակում է  ԻՊ-ի ահաբեկչական գործողությունների 
տարածքի ընդլայնում. արաբագետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետության» կողմից Լոնդոնի թիրախավորումը նշանակում է  ԻՊ-ի ահաբեկչական գործողությունների տարածքի ընդլայնում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում  նշեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

«Եվրոպան իսլամականների թիրախում է: «Իսլամական պետություն»-ն իր ճյուղավորումներն է օգտագործում ազդեցիկ բռնարարքներ իրականացնելու համար: Լոնդոնում կա իսլամականների բավական լուրջ ցանց, կան հնարավորություններ այս ցանցն ակտիվացնելու և ահաբեկչություն իրականացնելու: Ինչպես տեսնում ենք՝ Լոնդոնը թիրախավորվեց, ինչը նշանակում է, որ  «Իսլամական պետություն»-ն ընդլայնում է իր գործողություների տարածքը: Դրանով նրանք ցույց են տալիս, որ իրենք ի զորու են այլ հատվածներում ևս իրականացնել ահաբեկչություններ»,-ասաց արաբագետը:

Սարգիս Գրիգորյանը նշեց, որ Լոնդոնի ահաբեկչությունը եվրոպական այլ քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչության շարունակությունն է: Դա «Իսլամական պետության» ընդհանուր քաղաքականության մի մասն է, որովհետև ձեռագիրն է նույնը, ընտրված մեթոդն է նույնը:

Ի՞նչ հետևանքներ կունենա այս ահաբեկչությունը Մեծ Բրիտանիայում, Մերձավոր Արևելքում: Արաբագետը նշեց, որ Մերձավոր Արևելքում ակտիվ գործողությունները կշարունակվեն  մինչև ահաբեկչական խմբավորման վերջին օջախը ոչնչացվելը: Նա նկատեց, որ դա ակտիվ փուլի ավարտը կլինի, ինչին կհաջորդի պասիվ փուլը, երբ  իսլամականները կտարրալուծվեն և կլծվեն պարտիզանական պայքարի:

«Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիային, ապա չի բացառվում, որ հասարակության մեջ աճեն հակաիսլամական տրամադրությունները: Բայց չեմ կարծում, որ դա զանգվածային կլինի, որովհետև Մեծ Բրիտանիայում մուսուլմանների մեծ համայնք կա, կարծում եմ, խելամիտ կլինեն: Ամեն դեպքում Մեծ Բրիտանիայում հակաահաբեկչական գործողություններ կիրականացվեն, ավելի կխստացվի ռեժիմը: Նորից կրկնեմ. Լոնդոնում «Իսլամական պետության» քնած բջիջներ կան, չի բացառվում դրանց ակտիվացումը: Հետագայում չի բացառվում, որ նման բռնարարքների հանդիպենք ոչ միայն Լոնդոնում, այլև Եվրոպայի այլ քաղաքներում: Սպառնալիքը վերացված չէ», -ասաց նա:

Մարտի 22-ի ցերեկը տեղական ժամանակով 14:40-ին (Երեւանի ժամանակով 18:40-ին) տղամարդն ավտոմոբիլով կանխամտածված անցել Է Վեստմինստերյան կամրջի մայթ եւ ճզմել անցորդներին: Այնուհետեւ ավտոմոբիլը թեքվել Է դեպի Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենք եւ բախվել Վեստմինստերյան պալատի պարսպին: Ղեկին նստած տղամարդը դանակը ձեռքին դուրս Է նետվել ավտոմեքենայից եւ վազել դեպի խորհրդարանի շենքը, որտեղ նրա ճանապարհը փակել են ոստիկանները:    

Տղամարդը դանակով հարձակվել է անզեն ոստիկանի վրա: Այնուհետեւ վրա Է հասել զինված ոստիկանական կարգախումբը, որը գնդակահարել Է հարձակվողին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]