1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ստեփանակերտում ամփոփվել են դպրոցականների առարկայական օլիմպիադայի արդյունքները

 Ստեփանակերտում ամփոփվել են դպրոցականների առարկայական օլիմպիադայի  
արդյունքները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի դահլիճում մարտի 23-ին  տեղի է ունեցել ընթացիկ տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի արդյունքների ամփոփում, որին հաջորդել է մրցանակային տեղեր գրաված մասնակիցների խրախուսման արարողություն:

ԱՀ կրթությանգիտության և սպորտի նախարարության ԿԳ վարչության պետ Ռայա Մուսայելյանն  ասել  է, որ  Արցախի  դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին  մասնակցել  է  421  աշակերտ, որից,   նախորդ  տարվա  72-ի  համեմատ, եզրափակիչ  փուլ են  անցել  86-ը:

«Օլիմպիադայի   արդյունքները   գոհացուցիչ են.   ակնհայտ  է՝ տարեցտարի նկատվում է օլիմպիադայի մասնակիցների  թվի  աճ: Մենք  ունենք   խելացի ու  բանիմաց    աշակերտներ, որոնք, կարծում եմ, եզրափակիչ փուլում ևս   գերազանց արդյունքների են հասնելու»,- նշել  է  Ռ. Մուսայելյանը  և տեղեկացրել, որ     օլիմպիադայի  եզրափակիչ   փուլը  մեկնարկելու  մարտի  24-ին:  

Ռ. Մուսայելյանի խոսքով՝ մրցանակակիր ուսուցիչներն ու աշակերտներն ԱՀ ԿԳՍ նախարարության կողմից խրախուսվել են համապատասխան կարգի դիպլոմներով ու դրամական պարգևներով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]