Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 24.03.2017

Սպասվող լրահոս. 24.03.2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Մարտի 24-ը Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշմամբ օրվա ընտրությունը պայմանավորված է 1882թ. գերմանացի միկրոկենսաբան Ռոբերտ Կոխի՝ տուբերկուլյոզի հարուցիչը հայտնաբերելու մասին հայտարարությամբ: Այսօր` մարտի 24-ին, ՀՀ ԱՆ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում» կանցկացվի միջոցառում, որի ընթացքում կներկայացվեն հիվանդացության վերաբերյալ տվյալները, բուժման խնդիրները:

Երևանում կանցկացվի քննարկում` նվիրված Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկությանը: ԱՄՆ ՄԶԳ «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի աջակցությամբ տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ/EITI) թեկնածու երկիր դառնալուն նվիրված միջոցառում: Բացմանը ողջույնի խոսքով հանդես կգա Հայաստանի Հարապետության վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլս, ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը և այլք:

ԵԱՏՄ անդամ երկրների կապի նախարարները կահավաքվեն մեկ հարկի տակ: Այսօր նախատեսված համաժողովին նշված գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն ոլորտի խնդիրները, որին կհաջորդի մամուլի ասուլիս:

Հայաստանում անցկացվելու է «Մոլորակի ժամը» ակցիան: Իսկ թե երբ և ինչպես կանկացվի, պարզ կլինի այսօր կայանալիք մամուլի ասուլիսին: «Մոլորակի ժամը» համաշխարհային արշավի նպատակն է հասարակությանը, բիզնես աշխարհին, համայնքներին և այլ շահագրգիռ կողմերին միավորել լույսերը մեկ ժամով անջատելու գաղափարի շուրջ:Հայաստանում «Մոլորակի ժամ»-ի այս տարվա գլխավոր թեմա է ընտրվել «Մաքուր Հայաստան»-ը, որի նպատակն է անցկացնել աղբի մաքրման համազգային արշավ, որին կներգրավվեն հասարակության լայն շերտեր, ինչպես նաև բազմաթիվ շահագրգիռ կառույցներ:

«Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի Ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոնին նվիրված 2015 թվականի արտադրության «Նորեկը» կատակերգությունը՝ դեռահասների համար: Այն պատմում է փարիզյան քոլեջ ընդունված նորեկի՝ Բընուայի արկածների մասին: Այս ֆիլմը ստացել է 2015 թվականի Նամյուրի Ֆրանկոֆոն ֆիլմերի միջազգային փառատոնի հանդիսատեսի մրցանակը: 

Մարտի 24-26-ն անցկացվում է «Մյուզիք դրայվ ֆեստիվալ» միջազգային փառատոնը: Փառատոնին կմասնակցեն ժամանակակից երաժշտության տարբեր ժանրերում հանդես եկող հայաստանյան և արտերկրի հայտնի խմբերը: Համերգները տեղի կունենան Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, ինչպես նաև՝ ակումբային ելույթներ և բացօթյա համերգներ հարակից «Անգլիական» այգում: Համերգներին զուգահեռ՝ վիրտուոզ երաժիշտների և փառատոնի այցելուների միջև տեղի կունենան հանդիպում-զրույցներ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]