Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեկնարկեց Music Drive միջազգային երաժշտական փառատոնը

Մեկնարկեց  Music Drive միջազգային երաժշտական փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Music Drive միջազգային փառատոնի բացումը տեղի ունեցավ մարտի 24-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

«Փառատոնն առաջին անգամ է անցկացվում  և իր տեսակով աննախադեպ է, քանի որ նույն հարթակում ներկայացվելու են ջազ, ռոք և այլ երաժշտական ժանրեր: Այն փորձի փոխանակման հիանալի դաշտ է և հնարավորություն է տալիս հանրությանը ծանոթացնել ժամանակակից երաժշտությանը»,-«Արմենպրես»-ի  հաղորդմամբ` նշեց ծրագրի հաղորդավար,  The Windrose խմբի անդամ Արթուր Աթայանը և հավելեց, որ  ինքն անհամբերությամբ է սպասում խմբերի ելույթներին:

Time Report խմբի կիթառահար Գագիկ Խոդավիրդու խոսքով` հիանալի փառատոն է: «Ողջունում եմ նման միջոցառումների գոյությունը:  Մեր խումբը ներկայացնելու է իր հեղինակային ստեղծագործությունները»,-ասաց նա:

Կիթառահարն ընդգծեց, որ երաժշտությունը միավորում է բոլոր խմբերին և իրենց միջև մրցակցություն չկա:

Փառատոնի բացմանը հեղինակային կատարումներով հանդես եկան Corpo-Mente, Human Element, Time report, Artsruni progressive music art և այլ նշանավոր խմբեր:

Դահլիճը բուռն ծափահարություններով էր արձագանքում խմբերի կատարումներին:

Փառատոնն իրականացվում է «Ռոք ասոցիացիայի», Հայաստանի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ: Եռօրյա փառատոնին կմասնակցեն ժամանակակից երաժշտության տարբեր ժանրերում (rock, fusion, ethno/folk-rock, world music, prog rock, alternative rock և այլն) ստեղծագործող արտասահմանյան և հայաստանյան 20-ից ավելի խմբեր:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]