Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կառավարությունն ունի տնտեսության բոլոր ոլորտներում բարեփոխումների հստակ տեսլական. Կարեն Կարապետյան

 Կառավարությունն ունի տնտեսության բոլոր ոլորտներում բարեփոխումների հստակ 
տեսլական. Կարեն Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը  տնտեսության բոլոր ոլորտներում ֆունդամենտալ բարեփոխումներ է սկսել: Դավիթաշեն վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի շրջանակներում քաղաքացիների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Յուրաքանչյուր ոլորտի համար մենք ունենք ենք մեր տեսլականը, թե ինչպես պետք է անենք բարեփոխումները: Ստեղծել ենք մի քանի հիմնադրամներ և կարծում ենք, որ առաջիկայում էլ դուք ականատես կլինեք մի շատ հետաքրքիր հիմնադրամի, որը կոչվելու է Հայաստանի ներդրողների ակումբ. այն ստեղծելու են մեր հայրենակիցները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Կարապետյանը:

Վարչապետն ընդգծեց, որ այս պահին կառավարության օրակարգում խոսակցություն կա 4 հիմնադրամի մասին: «Առաջինը Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամն է, երկրորդը այն  հիմնադրամն է, որը մենք 10-15 օր առաջ ստեղծել ենք տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության դուստր ընկերություններից մեկի հիման վրա Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի հետ միասին, երրորդը` բառացիորեն օրեր առաջ ֆիքսել ենք, որ «Անդեր» կապիտալը հիմնադրամ է ստեղծում, իսկ չորրորդ հիմնադրամը կձևավորվի վաղը, որի մասին ես արդեն խոսեցի»,- ընդգծեց վարչապետը:

Նա հավելեց, որ մոտ օրերս կառավարության նիստում կքննարկվեն ազատ տնտեսական գոտու մասին փաստաթղթերը, ինչը նշանակում է, որ սեպտեմբեր-հոկտեմբերին Իրանի հետ սահմանին կձևավորվի ազատ տնտեսական գոտին: «Ես ցանկանում եմ, որ դուք համոզված լինեք, որ մեր թիմը ռեալ գիտի, թե ինչպես կարելի է երկիրը փոխել, մեր թիմը ռեալ համոզված է, որ դա հնարավոր է անել: Այդ իսկ պատճառով կխնդրեմ ծանոթանալ մեր ծրագրի հետ և համեմատել մյուս քաղաքական ուժերի ծրագրի հետ: Մյուս ծրագրերում ես այդ փոփոխությունների գնալու պատկերացումը չեմ տեսել: Ես կարծում եմ, որ մեր ծրագիրը համեմատության մեջ ավելի իրատեսական է»,- եզրափակեց վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]