1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Տասնիններորդ դարի առանձնատները պահպանած Տյաքը կնպաստի Արցախի զբոսաշրջության զարգացմանը. ԱՀ էկոնոմիկայի փոխնախարար

 Տասնիններորդ դարի առանձնատները պահպանած Տյաքը կնպաստի Արցախի 
զբոսաշրջության զարգացմանը. ԱՀ էկոնոմիկայի փոխնախարար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը համոզված է, որ Արցախի Հանրապետության կառավարության մարտի 14-ի նիստի՝ «Տյաք» պետական պատմամշակութային արգելոցի ստեղծման որոշումը կնպաստի Արցախի զբոսաշրջության զարգացմանը:

Նրա խոսքով՝  Հադրութի շրջանի Տյաք բնակավայրը բացառիկ է այն առումով, որ այնտեղ պահպանված ու համարյա վնասված չեն 19-րդ դարում կառուցված առանձնատները:

 «Արգելոցի տարածքում նոր շինությունների կառուցումն արգելված է, իսկ ցանկության դեպքում բնակիչների կողմից առանձնատների վերանորոգումները կատարվելու են սահմանափակումներով՝ առանց կառույցների ճարտարապետական ոճը խաթարելու»,- նշել է Ս. Շահվերդյանը և հավելել, որ, ընդհանուր առմամբ, արգելոցը զբաղեցնում է մոտ 6 հա տարածք:

«Գտնվելով Արցախի հարավային զբոսաշրջային երթուղու վրա՝ արգելոցը ևս խթան է հանդիսանալու Արցախում զբոսաշրջության զարգացմանը»,- ավելացրել է փոխնախարարը և ընդգծել, որ «Տյաք» արգելոցը Արցախում թվով հինգերորդն է՝ հաջորդելով «Տիգրանակերտ», «Տողի մելիքական ապարանք», «Ազոխ» և «Հունոտի կիրճ» պետական արգելոցներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]