1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պոլսո պատրիարքական տեղապահ Բեքչյանը կվերադառնա Ստամբուլ ու կհաստատվի պատրիարքարանում

Պոլսո պատրիարքական տեղապահ Բեքչյանը կվերադառնա Ստամբուլ ու կհաստատվի 
պատրիարքարանում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը Քյոլնի առաջնորդարանից հաղորդագրություն է ուղարկել պոլսահայ մամուլին` հայտնելով, որ առաջիկա օրերին կվերադառնա Ստամբուլ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը: Ներկայացնում ենք Բեքչյանի հաղորդագրությունն ամբողջությամբ:

«Պատրիարքական տեղապահ ընտրվելուց մի քանի օր անց Գերմանիա վերադարձս մի շարք հարցադրումներ է առաջացրել մամուլի ու հանրության մեջ: Այս կապակցությամբ կցանկանայի մամուլի միջոցով մեր հանրությանը փոխանցել հետևյալը.

Տեղապահի ընտրություններից առաջ, բնականաբար, չէի կարող իմանալ, որ տեղապահ եմ ընտրվելու: Հետևաբար, ընտրությունների առթիվ Ստամբուլ էի եկել միայն մի քանի օրով:

Տեղապահ ընտրվելուց բացի, ես շարունակում եմ մնալ Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ: Թեպետ թեմում ունեմ լիազոր փոխանորդ, սակայն կային նախապես հստակեցված առաջնորդական, միջեկեղեցական ու անձնական մի շարք պայմանավորվածություններ, որոնք իմ կողմից պետք է հարգվեն ու պարտադիր է դրանց իմ անձնական ներկայությունը: Այս պատճառով էլ ստիպված էի տեղապահի ընտրություններից մի քանի օր անց վերադառնալ Գերմանիա:

Եկեղեցական մեր կանոնների համաձայն` երբ պատրիարքը, տեղապահը կամ առաջնորդը որոշ ժամանակով բացակայում է քաղաքից, նշանակում է փոխանորդ, որ իր բացակայության ընթացքում փոխարինի իրեն ու ստանձնի որոշակի պարտականություններ: Սահակ սրբազանին իմ կողմից տեղապահի փոխանորդ նշանակելը պետք է տեսնել ու հասկանալ այս լույսի ներքո:

Ես առաջիկա օրերին պետք է վերադառնամ Ստամբուլ ու վերստանձնեմ տեղապահի իմ պարտավորությունները`բնակություն հաստատելով պատրիարքարանում: Այս մասին պետք է գրավոր տեղյակ պահեմ նաև Արամ ու Սահակ սրբազաններին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]