1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սիրուշոյի և PicsArt-ի համագործակցությամբ նոր հավելված է ստեղծվել

 Սիրուշոյի և PicsArt-ի համագործակցությամբ նոր հավելված է ստեղծվել

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Սիրուշոյի և հանրահայտ PicsArt հավելվածի համագործակցության արդյունքում նոր հավելված է ստեղծվել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Սիրուշո փրոդաքշըն»-ից, Սիրուշոն եւ PicsArt-ը` հայ արտիստն ու հայկական «արմատ»-ներ ունեցող բջջային հավելվածը, այժմ համախմբվել են՝ ստեղծելով Սիրուշոյի անվանական փաթեթներ` ոգեշնչված Սիրուշոյի ամենահիշվող կերպարներից և հայկական նախշերից:

Հավելվածում, որն անվճար հասանելի է iOS, Android եւ Windows հարթակներում, այժմ արդեն հասանելի են “Sirusho Style” ստիկերների և “Armat Frames” շրջանակների փաթեթները: Այսպիսով, PicsArt հավելվածի միլիոնավոր օգտատերերը արդեն կարող են հեշտությամբ ներբեռնել հայկական տարազի մասնիկներն ու նախշերը աշխարհի տարբեր ծայրերում` իրենց նկարներին հաղորդելով Սիրուշոյի ինքնատիպ ոճն ու հայկական ոգին:

PicsArt-ը ֆոտոխմբագրման, կոլաժների պատրաստման, նկարելու համար հավելված ու սոցիալական ցանց է, որն արդեն ունի 400 միլիոն ներբեռնում եւ ամսական 90 միլիոն ակտիվ օգտատեր։ Նախկինում PicsArt-ը համագործակցել է նաև Նատալյա Վոդյանովայի, Հիլարի Դաֆֆի, Dior, L’oreal եւ այլ աշխարհահռչակ անունների և ապրանքանիշների հետ։

Այս նախագիծը PicsArt-ի առաջին համագործակցությունն է հայաստանյան աստղի հետ` աշխարհին ներկայացնելով հայկական երկու փաթեթ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]