Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հերմինե Նաղդալյանը ՀՀԿ-ի համար սոցհարցումների արդյունքները բարելավելու հիմքեր է տեսնում

Հերմինե Նաղդալյանը ՀՀԿ-ի համար սոցհարցումների արդյունքները բարելավելու հիմքեր 
է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանն արդյունավետ է գնահատում քաղաքական ուժերի կատարած աշխատանքը։ «Յուրաքանչյուրը հնարավորություն ունի գտնելու իր ընտրողին և կարծես թե երևում է, որ բոլոր քաղաքական ուժերը հավաքում են իրենց միավորները։ Մեր հասարակության մեջ  արդեն կա հստակ կողմնորոշված զանգված, ինչպես նաև մի հատված կա, ովքեր դեռ որոշում են կայացնում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նաղդալյանը և կարևորեց այն փաստը, որ քաղաքական ուժերը պետք է օգտագործեն այս օրերը մաքսիմալ արդյունավետությամբ։ 

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ՀՀ ԱԺ փոխնախագահը հիշեցրեց՝ Gallup International Association ընկերության հարցումների ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ֆավորիտների շարքում է։ Այս հարցման ամենակարևոր հանգամանքը նաև այն է, որ Հանրապետական կուսակցությունը առջևում է։ «Այն տոկոսը, որը արձանագրել է Գելլափը, բոլորովին մեր պատկերացրածը չէ։ Մենք տեսնում են խնդիրներ և պետք է աշխատենք, որպեսզի թիվը ավելացնենք։ Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հանրապետական կուսակցության, ինչպես նաև վարչապետ Կարեն Կարապետյանի կերպարն ու քարոզարշավը որոշակի արդյունավետություն ունեն։ Վարչապետի իմիջը, որը բավական բարձր է, այսօր արդեն ասոցացվում է կուսակցության հետ և հնարավոր է դառնում ավելացնել կուսակցության համակիրների թիվը»,- ասաց Նաղդալյանը։ 
Gallup International Association ընկերությունը քարոզարշավի մեկնարկից հետո հարցումներ է անցկացրել քաղաքացիների շրջանում։ Արդյունքների համաձայն՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը բավական մեծ վարկանիշ ունի հարցվածների շրջանում։ Հարցումներն անց են կացվել մարտի 12-19 ընկած ժամանակահատվածում։ Հարցմանը մասնակցել է 1145 մարդ մարզերից և համայնքներից։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]