1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը հանդիպեց քարակերտցիների հետ

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը հանդիպեց քարակերտցիների հետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը քարոզչությունն անցկացրեց Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպմանը  ներկա չէր Րաֆֆի Հովհաննիսյանը, ով մասնակցում էր մեկ այլ միջոցառման: ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն իր ելույթում հույս հայտնեց,  որ իշխանության գալու դեպքում կկարողանան փոխել երկրի տնտեսական իրավիճակը: Նրա վստահեցմամբ` դա հնարավոր է անել: «Մեր դաշինքն իր տնտեսական ծրագիրն արդեն ներկայացրել է, որն անվանել ենք 365 օր` ամենօրյա փոփոխությունների ժամանակացույց: Հատուկ ենք շեշտել 365 օրը, որպեսզի ընդգծենք, որ մեր իշխանության գալու դեպքում ժողովուրդն ամեն օր զգալու է իր կյանքում փոփոխություն դեպի լավը: Այն իրոք հնարավոր է»,- վստահեցրեց Օսկանյանը:

Նրա հավաստմամբ` դիվանագիտությունը նույնպես ծառայեցնելու են երկրի զարգացմանը և երկրի անվտանգության հաստատմանը: Նախկին արտգործնախարարն ընդգծեց նաև իր պաշտոնավարման տարիներին Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը բանակցային փաստաթղթում ամրագրելը և միջազգային հանրության կողմից դրա ճանաչվելը:

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի առաջնորդ, ՀՀ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի համոզմամբ` իրենց դաշինքը համալրված է բավականին հմուտ անձնավորություններով: Իր ելույթում Օհանյանն անդրադարձավ հայկական բանակին, երկրի անվտանգությանը և ազատամարտիկներին: Սեյրան Օհանյանի համար հայկական բանակն ամենահզորն է: Նա ցանկություն հայտնեց բանակի համար ամուր թիկունք ստեղծել, որը ռազմական անվտանգությունից բացի, նաև մյուս անվտանգության ոլորտների համար ևս կծառայի:

«Դրա համար պետք է ազգովի աշխատանք տանենք: Ազատամարտիկների համար մեր ծրագրում հատուկ տեղ ենք հատկացրել` բարձրացնելու նրանց դերը, նրանց միջոցով դաստիարակելու մեր սերնդին: Բացի դրանից, հասարակության վերբերմունքը փոխել նրանց նկատմամբ, ինչպես նաև համապատասխան աշխատատեղեր ստեղծել ազատամարտիկների համար»,- ասաց ՀՀ նախկին պաշտպանության նախարարը` հավելելով, որ լուծելու են պահեստազորային ծառայողների բնակարանային հարցերը:

Նա նաև նշեց, որ լուծելու են համայնքներում և գյուղերում ոռոգման ու խմելու ջրի խնդիրները, աջակցելու են գյուղատնտեսության զարգացմանը, հատկապես այս տարածաշրջանում, քանի որ, ըստ նրա, այն կարող է մեր երկրի համար հատուկ շտեմարան հանդիսանալ բոլոր խնդիրների լուծելու համար: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]