1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Ելք» դաշինքը տարածքային համաչափ զարգացման կողմնակից է

«Ելք» դաշինքը տարածքային համաչափ զարգացման կողմնակից է

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Ելք» դաշինքի ներկայացուցիչները հանդիպել են Վանաձորի բնակիչների հետ: Դաշինքի համամասնական ցուցակի առաջին համար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն ընդգծեց, որ եկել է Հայաստանում փոփոխություններ իրականացնելու ժամանակը:

«Փոփոխություններ անելու համար երեք քաղաքական ուժեր` «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները միավորվել են: Մեզ միացել են նաև քաղաքացիական տարբեր նախաձեռնությունների ակտիվիստներ, մարդիկ, ովքեր Հայաստանում տարբեր շարժումների մեջ ներդրում ունեն, մարդիկ, ովքեր փոփոխությունների ծրագրեր ունեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Մարուքյանը:

Նա վստահեցրեց, որ «Ելք» դաշինքը երկիրը զարգացնելու տեսլական ունի` ընդգծելով, որ դաշինքը փոփոխություններ իրականացնող քաղաքական ուժ է: «Ես և Նիկոլ Փաշինյանն այս պահին Ազգային ժողովի գործող պատգամավորներ ենք: Մեզ բազմիցս ասել են, որ մենք լավ ենք աշխատում, բայց 131 պատգամավորի մեջ դա շատ քիչ է: Հիմա մենք ձևավորել ենք թիմ, մենք ձեզ առաջարկում ենք մեր ծառայությունը: Մենք պատրաստ ենք ծառայել ձեզ, եթե դուք ձեր ձայնը տաք «Ելք» դաշինքին»,- ասաց Մարուքյանը:

Նրա խոսքով` եթե ընտրողները չեն ցանկանում փոշիացնել իրենց ձայնը, պետք է քվեարկեն «Ելք» դաշինքի օգտին: «Ուզո՞ւմ եք, որ Հայաստանում փոփոխություններ սկսվեն, ձայն եք տալիս «Ելք» դաշինքին, ցանկանո՞ւմ եք ունենալ ձեր շահերը պաշտպանող, օրենք գրող, ելույթներ ունեցող պատգամավորներ, ձայնը տալիս եք մեր դաշինքին»,- հավելեց Էդմոն Մարուքյանը:

Խոսելով դաշինքի նախընտրական ծրագրի մասին` «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահը նշեց, որ իրենք կողմնակից են տարածքային համաչափ զարգացմանը և դրա համար ունեն հստակ տեսլական և ծրագիր: Մարուքյանը նշեց, որ Հայաստանի մայրաքաղաքը իր կյանքի որակով առանձնանում է մյուս բնակավայրերից, իսկ այդ բնակավայրերը մայրաքաղաքից կտրված են: «Մեր երկրի բոլոր համայնքները իրենց կյանքի որակով չպետք է զիջեն մայրաքաղաքին: «ելք» դաշինքը գալիս է այս ծրագիրը իրականացնելու: Մենք ունենք բացառիկ հնարավորություն երկրում փոփոխություններ իրականացնելու»,- եզրափակեց Մարուքյանը:

Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունները կկայանան ապրիլի 2-ին: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մարտի 5-ից և կշարունակվի մինչև մարտի 31-ը: Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 9 քաղաքական ուժ, որից 5-ը կուսակցություններ են, 4-ը դաշինք: Ազգային ժողովի ընտրություններին կմասնակցեն Հայաստանի Հանրապետական, «Հայկական վերածնունդ», Հայաստանի Կոմունիստական, Հայ Յեղափոխական Դաշնակցություն, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները, ինչպես նաև «Ծառուկյան», «Ելք», Կոնգրես-ՀԺԿ և «Ելք» դաշինքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]