Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՎԿ առաջնորդը վարդենիսցիներին ներկայացրեց կուսակցության թեկնածուներին և երկրի զարգացման իր տեսլականը

ՀՎԿ առաջնորդը վարդենիսցիներին ներկայացրեց կուսակցության թեկնածուներին և երկրի զարգացման իր տեսլականը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը կոչ արեց ապրիլի 2-ին քվեարկել փոփոխությունների օգտին և փոխել իրենց ու իրենց երեխաների կյանքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 25-ին վարդենիսցիների հետ հանդիպման ժամանակ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ գալիք ընտրությունները Հայաստանի համար ունեն վճռորոշ նշանակություն: Նա ցանկություն հայտնեց, որ ներկաները հասկանան իրենց պատասխանատվությունը Հայաստանում փոփոխություններ կատարելու համար:

«Այսօր աշխարհում քաղաքացիության «որս» է: Հայերը կրթված մարդիկ են, բայց մեր երկիրն ամբողջությամբ դատարկվելու է, եթե Հայաստանում լուրջ փոփոխություններ չլինեն: Մենք կողմ ենք, որպեսզի «վաղը» Ազգային ժողովում լինեն մարդիկ, ովքեր ազգի դարդ ու ցավով են մտահոգված: Մենք փոփոխությունը ուզում ենք սկսել նաև Վարդենիսից: Մենք առաջարկում ենք Վարդենիսում քվեարկել ՀՎԿ-ի օգտին: Եթե դուք քվեարկեք մեր օգտին, 10 օր հետո կունենաք Վարդենիսից պատգամավոր, որին ԱԺ-ում կտեսնեք ամեն օր»,-ասաց Բաղդասարյանը:

Նա անընդունելի համարեց, որ մարդը նեղվի նրա համար, որ փող չունի` չկարողանա վիրահատության համար վճարել, կրթություն ստանալ, մանր բիզնես սկսել:

Տարածքում վարկանիշային ընտրակարգով ՀՎԿ-ից առաջադրված թեկնածու`  Գարսևան Սաղաթելյանն իր ելույթում անդրադառնալով համայնքների խոշորացմանը նշեց, որ կուսակցական նախընտրական ծրագրերը համահունչ են գյուղական համայնքների զարգացմանը: «Այսօր մենք դեմ ենք խոշորացման ծրագրերին, քանի որ այդ ծրագրերը չեն նպաստում համայնքների  զարգացմանը` հակառակը համայնքներում ավելի  շատ սոցիալական խնդիրներ են ստեղծում»,- ասաց նա:

Սաղաթելյանը ՀՎԿ-ի նախընտրական ծրագրի կարևոր դրույթներից մեկը համարեց գյուղաբնակ կանանց  աշխատանքը, որպես աշխատանքային ստաժ հաշվարկելը:

Իսկ երիտասարդ մյուս վարկանիշային թեկնածու Արա Ալոյանը հորդորեց քաղաքացիներին  լինել իմաստուն և խոհեմ` կոչ անելով, հանուն փոփոխության քվեարկել  «Հայկական Վերածննդի» օգտին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]