1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հերմինե Նաղդալյանը կոչ է անում Սամվել Բաբայանի գործը չքաղաքականացնել

Հերմինե Նաղդալյանը կոչ է անում Սամվել Բաբայանի գործը չքաղաքականացնել

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կալանավորումը ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը կոչ է անում չքաղաքականացնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նաղդալյանը բոլոր նրանց համար, ովքեր մտածում են «շինծու էր, կեղծ էր, կազմակերպված էր», ընդգծեց՝ իշխանությունը երբևէ նման քայլերը իր համար որպես գործիք չի օգտագործում: 

«Մենք չունենք անհրաժեշտություն, որևէ քաղաքական ուժի նկատմամբ՝ լինի դա ՕՐՕ դաշինքը կամ այլ քաղաքական գործիչ, ձեռնարկել նման քայլ։ Մենք երբևիցե կողմնակից չենք եղել քրեական խնդիրները քաղաքականացնելուն կամ կուսակցականացնելուն։ Ես կուզենայի կոչ անել, որպեսզի չշտապենք այս հարցում՝ քաղաքական է, թե քրեական։ Պատկան մարմինները կկատարեն իրենց աշխատանքը և կհասկանան իրականում այդ ամենը եղել է, թե նման բան չկա»,- շեշտեց Նաղդալյանը։ 
Նրա կարծիքով՝ սա պարզապես փորձ է քրեական գործը քաղաքականացնելու ճանապարհով դիվիդենտներ շահել։ 
Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մարտի 22-ին Սամվել Բաբայանին 2 ամսով կալանավորելու որոշում էր կայացրել։ Սամվել Բաբայանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: 
Սամվել Բաբայանը ձերբակալվել է մարտի 22-ին: ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հաղորդմամբ,  մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այս պահին ձերբակալված են 3 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը. «Կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են նաև արժանահավատ տվյալներ, որ նշված զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով»։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]