1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Փշրված պատրանքի մի գիշեր» դրաման համալրեց երևանյան ներկայացումների շարքը

«Փշրված պատրանքի մի գիշեր» դրաման համալրեց երևանյան ներկայացումների շարքը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Փշրված պատրանքի մի գիշեր». այսպես է կոչվում ռեժիսոր, սցենարիստ, դերասան Մհեր Մկրտչյանի պիեսի հիման վրա բեմադրված նոր ներկայացումը, որի պրեմիերան տեղի ունեցավ մարտի  25-ին Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում:

Բեմադրության մեջ ներգրավել են Անի Խաչիկյանը, Արծրուն Չոբանյանը, Գեորգի Հովակիմյանը, Լևս Դավթյանը, Հրաչյա Ներսիսյանը, Ռուդիկ Մարտիրոսյանը,այլք:

«Իմ վարպետ Սոս Սարգսյանն ասում էր, որ պետք է հարգանքով վերաբերվել պիեսի հեղինակին, քանի որ հեղինակը մի բան գիտի, որ այդպես է գրում և ռեժիսորն իրավունք չունի կրճատել կամ փոխել պիեսը: Հետևաբար ես ոչինչ չեմ փոխել:  Կրճատելու դեպքում տրամաբանական գիծը կարող էր խախտվել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ներկայացման բեմադրող-ռեժիսոր Գագիկ Մադոյանը:

Նրա խոսքով` ներկայացումը շատ արդիական է, բնական, կենդանի: «Այն զույգի մասին է, որը մի քանի տարի միասին ապրելուց հետո որոշում է օրինականացնել  հարաբերությունները: Փորձերին ներկա գտնվող մարդիկ անգամ հավատում էին, որ  գլխավոր դերակատարներն ամուսիններ են»,-շեշտեց ռեժիսորը:

Բեմադրիչն ընդգծեց, որ դերասաններին ընտրել են պիեսի հեղինակ և Մհեր Մկրտչյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրտչյանի հետ համատեղ և իրենց կարծիքներն համընկել են:

Ըստ Գագիկ Մադոյանի` պրեմիերան առաջին հերթին ռեժիսորի համար է, իսկ ներկայացման ընթացքն ու շարունակականությունը` դերասանների:

Դահլիճը լեփ-լեցուն էր. հանդիսատեսը՝ ոգևորված…

Պիեսի գործողություննեըը տեղի են ունենում հյուրանոցի մի համարում, որտեղ գյխավոր հերոսներ, պրոդյուսեր Արթուրը եւ Մերին իրենց ամուսնական առաջին գիշերն են վայելում: Անհաջող մի կատակի պատճառով՝ կեսգիշերին նրանց սենյակ է ներխուժում դերասանուհի Աննան, որը ֆիլմում գլխավոր դեր ստանալու համար պետք է գիշերն անցկացներ Արթուրի հետ: Վերջինս փորձում է զավեշտական այս դրությունից դուրս գալու ելքեր գտնել, իսկ Մերին՝ պարզել ստեղծված անախորժ իրավիճակը: Արթուրի գործընկերոջ չար կատակը ոչ միայն հիասթափեցնում է Մերիին, այլ նաեւ փշրում նրա գեղեցիկ երազները: Գործողությունների ընթացքում ի հայտ են գալիս ուշագրավ մանրամասներ, անսպասելի լուծումներ, առկա է բնական դերասանական խաղ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]