Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հոուշիների դատարանը մահապատժի է դատապարտել Եմենի նախագահին

Հոուշիների դատարանը մահապատժի է դատապարտել Եմենի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եմենի կառավարական ուժերի դեմ պայքարող «Անսար Ալլահ» (հոուշիներ) խմբավորման հսկողության տակ գտնվող Սանայի անվտանգության դատարանը «պետական դավաճանության համար» մահապատժի է դատապարտել երկրի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադիին։ Այս մասին տեղեկացնում է «Սինհուա» գործակալությունը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով  ՏԱՍՍ-ը,  նա, ինչպես նաև այլ 6 պաշտոնյաներ դատապարտվել են նաև Սաուդյան Արաբիայի և դրա դաշնակիցների հետ համագործակցության համար։

Դատարանի որոշումը հրապարակվել է Եմենի հոուշիների դեմ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ռազմաօդային ուժերի գործողությունների սկզբի 2-ամյակի նախօրեին։

Ինչպես տեղեկացրել է SABA գործակալությունը, «միլիոնավոր եմենցիներ այսօր զանգվածային հանրահավաքի են դուրս եկել Սանայի կենտրոնի Սաբին հրապարակ, որպեսզի նշեն սաուդական ագրեսիային դիմադրության երկրորդ տարելիցը»։




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]