Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթեց Ղազախստանի հավաքականին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթեց Ղազախստանի հավաքականին

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ընտրանին հյուրընկալեց Ղազախստանի թիմին (2:0):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման առաջին իսկ րոպեին անսպասելի վնասվածք ստացավ Գևորգ Ղազարյանը: Նրան փոխարինեց Տիգրան Բարսեղյանը: Հայաստանի ազգային թիմն ակնհայտ առավելություն ուներ: Աչքի ընկնելու հնարավորություն ուներ թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Առաջին կեսում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց և թիմերը ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով:

Երկրորդ կեսում Ղազախստանի հավաքականը փորձեր ձեռնարկեց առաջ անցնելու հաշվի մեջ, սակայն ապարդյուն: Ղազախների համար իրավիճակն առավել բարդացավ, երբ երկրորդ դեղին քարտը ստացավ և խաղադաշտը լքեց Սերգեյ Մալիյը: Հանդիպման 73-րդ րոպեին դիպուկ հարվածով հաշիվը բացեց Հայաստանի ազգային ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը: 3 րոպե անց հաշիվը կրկնապատկեց Արազ Օզբիլիսը: 

Հաջորդ հանդիպումը Հայաստանի թիմը կանցկացնի հունիսին 10-ին` արտագնա խաղում մրցելով Մոտենեգրոյի հետ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]